https://arm.sputniknews.ru/20260526/hajastani-vorvoshumnery-mtahvogutjun-en-arajacnum-eatm-erkrneri-shrjanum-ushakvov-102631201.html
Հայաստանի որոշումները մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների շրջանում. Ուշակով
Հայաստանի որոշումները մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների շրջանում. Ուշակով
Sputnik Արմենիա
Մոսկվան բազմիցս զգուշացրել է երկու միությունների (ԵՄ և ԵԱՏՄ) համատեղման անհնարինության մասին ` հաշվի առնելով հատկապես Եվրոպայի ռազմականացումը: 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T19:10+0400
2026-05-26T19:10+0400
2026-05-26T19:11+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
յուրի ուշակով
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475720_0:202:3155:1978_1920x0_80_0_0_e58fcc222eef699f6aed74ee60d89308.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության համատեքստում Երևանի որոշումները և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինությունը մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների շրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Նա նշել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների հարցերը կքննարկվեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստում, որը նախատեսված է մայիսի 29-ին։Ուշակովը նկատել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը նրան մեծ առավելություններ է տվել. միությանն անդամակցելու ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ, իսկ ներկրումը ԵԱՏՄ պետություններից՝ 4,5 անգամ։ Անցած տարվա արդյունքներով՝ միության երկրներին, և առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանին է բաժին ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալների 38,5%-ը կամ հանրապետության համախառն արտաքին առևտրի 37,5%-ը։Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ–ՌԴ հարաբերություններում. Արարատ ՄիրզոյանԱվելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր, որ Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ ինքնըստինքյան հանգեցնում է ԵԱՏՄ-ի հետ երկրի փոխգործակցության դադարեցմանը և դրան ուղեկցող բոլոր արտոնությունների կորստին, որոնցից Երևանը շահում էր Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու ամբողջ ընթացքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475720_248:0:2977:2047_1920x0_80_0_0_67f1b53c52236c9ecd3e45a57a1b5092.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, յուրի ուշակով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, յուրի ուշակով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Հայաստանի որոշումները մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների շրջանում. Ուշակով
19:10 26.05.2026 (Թարմացված է: 19:11 26.05.2026) Մոսկվան բազմիցս զգուշացրել է երկու միությունների (ԵՄ և ԵԱՏՄ) համատեղման անհնարինության մասին ` հաշվի առնելով հատկապես Եվրոպայի ռազմականացումը:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության համատեքստում Երևանի որոշումները և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինությունը մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների շրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Դուք գիտեք, թե ինչ որոշումներ են ընդունվել Հայաստանի ղեկավարության կողմից ԵՄ-ին հնարավոր անդամակցության կամ համագործակցության ընդլայնման համատեքստում, ինչ ծրագրեր կան։ Դա, անշուշտ, չի կարող մտահոգություն չառաջացնել մյուս երկրներում, որոնք Հայաստանի հետ համագործակցում են Եվրասիական միության շրջանակներում։ Ուստի այս բոլոր հարցերն արդեն իսկ օրակարգում են, և, անկասկած, առաջնորդները կքննարկեն դրանք, երբ հանդիպեն միմյանց հետ»,-հավելել է դիվանագետը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների հարցերը կքննարկվեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստում, որը նախատեսված է մայիսի 29-ին։
Ուշակովը նկատել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը նրան մեծ առավելություններ է տվել. միությանն անդամակցելու ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ, իսկ ներկրումը ԵԱՏՄ պետություններից՝ 4,5 անգամ։ Անցած տարվա արդյունքներով՝ միության երկրներին, և առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանին է բաժին ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալների 38,5%-ը կամ հանրապետության համախառն արտաքին առևտրի 37,5%-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր, որ Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ ինքնըստինքյան հանգեցնում է ԵԱՏՄ-ի հետ երկրի փոխգործակցության դադարեցմանը և դրան ուղեկցող բոլոր արտոնությունների կորստին, որոնցից Երևանը շահում էր Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու ամբողջ ընթացքում։