https://arm.sputniknews.ru/20260526/erevanum-arcakhi-nerkajacucchutjan-shenqn-ancav-hh-karavarutjan-tnorinmany-102632305.html
Երևանում Արցախի ներկայացուցչության շենքն անցավ ՀՀ կառավարության տնօրինմանը
Երևանում Արցախի ներկայացուցչության շենքն անցավ ՀՀ կառավարության տնօրինմանը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչական դատարանի որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T19:28+0400
2026-05-26T19:28+0400
2026-05-26T19:37+0400
արցախ
հհ կառավարություն
ռոման երիցյան
շենք
արցախի ներկայացուցչության շենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91793221_0:84:1600:984_1920x0_80_0_0_d4265ed97ff8a0a738f6167bc6e1d9e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչվեց։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի կարող թույլ տալ, որ ՀՀ-ի մեջ երկրորդ պետություն լինի։«Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց»,– գրել է փաստաբանը։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։Իրավապաշտպանը տեղեկացրել է, որ այս որոշումը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։Հիշեցնենք` այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության սեփականությունն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Մինչ այդ ԱԺ–ն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ էր կատարել։ Փոփոխությունները թույլ տվեցին, որ ԼՂ-ում գրանցված կազմակերպությունները մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը վերագրանցվեն ՀՀ-ում` իրենց աշխատանքը շարունակելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91793221_89:0:1512:1067_1920x0_80_0_0_12bf660149ed610e471bb65e0b0827ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հհ կառավարություն, ռոման երիցյան, շենք, արցախի ներկայացուցչության շենք
արցախ, հհ կառավարություն, ռոման երիցյան, շենք, արցախի ներկայացուցչության շենք
Երևանում Արցախի ներկայացուցչության շենքն անցավ ՀՀ կառավարության տնօրինմանը
19:28 26.05.2026 (Թարմացված է: 19:37 26.05.2026) ՀՀ վարչական դատարանի որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչվեց։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
ՀՀ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի կարող թույլ տալ, որ ՀՀ-ի մեջ երկրորդ պետություն լինի։
«Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց»,– գրել է փաստաբանը։
Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
«Դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։ Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել»,– ընդգծել է Երիցյանը։
Իրավապաշտպանը տեղեկացրել է, որ այս որոշումը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։
Հիշեցնենք` այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության սեփականությունն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Մինչ այդ ԱԺ–ն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ էր կատարել։ Փոփոխությունները թույլ տվեցին, որ ԼՂ-ում գրանցված կազմակերպությունները մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը վերագրանցվեն ՀՀ-ում` իրենց աշխատանքը շարունակելու համար։