https://arm.sputniknews.ru/20260526/atvomajin-riler-haj-usanvoghneri-nakhagtsery-hackatom-um-haghtvoghnery-kmeknen-ekaterinburg-102638723.html
Ատոմային ռիլեր` հայ ուսանողների նախագծերը HackAtom-ում. հաղթողները կմեկնեն Եկատերինբուրգ
Ատոմային ռիլեր` հայ ուսանողների նախագծերը HackAtom-ում. հաղթողները կմեկնեն Եկատերինբուրգ
Sputnik Արմենիա
Ուսանողները մրցույթի համար պատրաստել են ուսուցողական բովանդակությամբ նախագծեր (այդ թվում՝ սոցցանցերում), ինչպես նաև ԱԲ-նախագիծ, որը մատչելի ձևով պատմում է... 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T22:22+0400
2026-05-26T22:22+0400
2026-05-26T22:22+0400
ուսանող
հայ
ռուսաստան
ատոմային էներգետիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102633135_0:69:1601:969_1920x0_80_0_0_c860ca11db4cd41d128ec8217efa2338.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանի ուսանողները ներկայացրել են իրենց նախագծերը HackAtom 2026 մրցույթում, որի ընտրական փուլն անցկացվել է Երևանում։ 24 ժամվա ընթացքում ուսանողական չորս թիմեր պետք է կազմեին ատոմային էներգետիկայի հետ կապված նախագծեր։Նախագծերից մեկը՝ Atomic Intelligence-ը, սոցցանցերում ստեղծում է հրապարակումներ և կարճ տեսանյութեր (ռիլեր), որոնք մատչելի ձևով փոխանցում են ատոմային էներգետիկայի մասին հիմնական փաստերը։ Ապագայում հեղինակները պատրաստվում են այնտեղ ավելացնել ոլորտի մասնագետների տեսամեկնաբանություններն ու նրանց պատասխանները օգտատերերի հարցերին։ Այսպիսի «խայծի» միջոցով ցանկանում են դպրոցականների ուշադրությունը հրավիրել ինժեների և ատոմային ֆիզիկոսի մասնագիտությունների վրա։Novamind նախագծի հեղինակները ներկայացրել են սկսնակ թիմի համար բավականին համարձակ գաղափար՝ Հայաստանի տարբեր քաղաքներում ստեղծել կենտրոնների ցանց (Թումոյի տիպի), որտեղ դպրոցականների համար գիտահանրամատչելի դասախոսություններ կկարդան և կանցկացվեն պարապմունքներ, այդ թվում՝ ԱԷԿ-ում աշխատանքի սիմուլյացիայով։Հաղթող է ճանաչվել NucleAI նախագիծը, որն արհեստական բանականության օգնությամբ ստեղծում է պարզեցված դայջեստներ՝ ատոմային էներգետիկային առնչվող հոդվածների և նորմատիվ փաստաթղթերի հիման վրա։ Հավելվածում ներդրվելու է չաթ-բոտ, որը կպատասխանի Հայկական ԱԷԿ-ի և ընդհանուր առմամբ ատոմային էներգետիկայի մասին հարցերին։Հիշեցնենք, որ երկրների մրցույթի փուլում (որն անցկացվել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում) հաղթած թիմը սեպտեմբերին հանդես կգա Եկատերինբուրգի եզրափակիչում, որտեղ կհավաքվեն թիմեր 15 երկրներից։Բացի մրցույթից, ուսանողները կայցելեն Եկատերինբուրգի արդյունաբերական ձեռնարկություններ և տեխնիկական բուհեր (որտեղ մասնագետներ են պատրաստում այդ թվում «Ռոսատոմ»-ի ձեռնարկությունների համար), ինչպես նաև կլսեն առաջատար գիտնականների և գիտության հանրայնացնողների դասախոսությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102633135_0:0:1601:1200_1920x0_80_0_0_7e1201e86a300842694b4874403e9f60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսանող, հայ, ռուսաստան, ատոմային էներգետիկա
ուսանող, հայ, ռուսաստան, ատոմային էներգետիկա
Ատոմային ռիլեր` հայ ուսանողների նախագծերը HackAtom-ում. հաղթողները կմեկնեն Եկատերինբուրգ
Ուսանողները մրցույթի համար պատրաստել են ուսուցողական բովանդակությամբ նախագծեր (այդ թվում՝ սոցցանցերում), ինչպես նաև ԱԲ-նախագիծ, որը մատչելի ձևով պատմում է ատոմակայանների տեխնիկական կողմերի մասին:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանի ուսանողները ներկայացրել են իրենց նախագծերը HackAtom 2026 մրցույթում, որի ընտրական փուլն անցկացվել է Երևանում։ 24 ժամվա ընթացքում ուսանողական չորս թիմեր պետք է կազմեին ատոմային էներգետիկայի հետ կապված նախագծեր։
Նախագծերից մեկը՝ Atomic Intelligence-ը, սոցցանցերում ստեղծում է հրապարակումներ և կարճ տեսանյութեր (ռիլեր), որոնք մատչելի ձևով փոխանցում են ատոմային էներգետիկայի մասին հիմնական փաստերը։ Ապագայում հեղինակները պատրաստվում են այնտեղ ավելացնել ոլորտի մասնագետների տեսամեկնաբանություններն ու նրանց պատասխանները օգտատերերի հարցերին։ Այսպիսի «խայծի» միջոցով ցանկանում են դպրոցականների ուշադրությունը հրավիրել ինժեների և ատոմային ֆիզիկոսի մասնագիտությունների վրա։
ReactorOne թիմի ստեղծած ArmAtom նախագիծը նույնպես նախատեսում է դպրոցականներին և ուսանողներին կրթել սոցցանցերի միջոցով։ Այս ճանապարհով թե՛ այս, թե՛ նախորդ նախագծի հեղինակները ցանկանում են ոչ միայն կրթել, այլև արմատախիլ անել ատոմային էներգետիկայի մասին առասպելները (առաջին հերթին՝ բարձր ռադիացիայի և հաճախակի վթարների մասին)։
Novamind նախագծի հեղինակները ներկայացրել են սկսնակ թիմի համար բավականին համարձակ գաղափար՝ Հայաստանի տարբեր քաղաքներում ստեղծել կենտրոնների ցանց (Թումոյի տիպի), որտեղ դպրոցականների համար գիտահանրամատչելի դասախոսություններ կկարդան և կանցկացվեն պարապմունքներ, այդ թվում՝ ԱԷԿ-ում աշխատանքի սիմուլյացիայով։
Հաղթող է ճանաչվել NucleAI նախագիծը, որն արհեստական բանականության օգնությամբ ստեղծում է պարզեցված դայջեստներ՝ ատոմային էներգետիկային առնչվող հոդվածների և նորմատիվ փաստաթղթերի հիման վրա։ Հավելվածում ներդրվելու է չաթ-բոտ, որը կպատասխանի Հայկական ԱԷԿ-ի և ընդհանուր առմամբ ատոմային էներգետիկայի մասին հարցերին։
Մրցույթի ընթացքում երեխաներին խորհրդատվություն են տրամադրել Երևան ժամանած Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի (ամբողջական անվանումը՝ ՄԻՖԻ Միջուկային հետազոտությունների ազգային հետազոտական համալսարան) դասախոսներ Գեորգի Նեպոմնյաշչիխը և Աննա Տերեխովան։
Հիշեցնենք, որ երկրների մրցույթի փուլում (որն անցկացվել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում) հաղթած թիմը սեպտեմբերին հանդես կգա Եկատերինբուրգի եզրափակիչում, որտեղ կհավաքվեն թիմեր 15 երկրներից։
Բացի մրցույթից, ուսանողները կայցելեն Եկատերինբուրգի արդյունաբերական ձեռնարկություններ և տեխնիկական բուհեր (որտեղ մասնագետներ են պատրաստում այդ թվում «Ռոսատոմ»-ի ձեռնարկությունների համար), ինչպես նաև կլսեն առաջատար գիտնականների և գիտության հանրայնացնողների դասախոսությունները։