00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին համեմատել է «Քաջ Նազարի» հետ. նա ուղերձ է հղել բանտից

© PhotoՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2026
Բաժանորդագրվել
Ռուբեն Վարդանյանի պնդմամբ` մայիսի 28-ին ռազմական շքերթ անցկացնելն անբարոյական քայլ է, երբ այդ նույն ժամանակ հայ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրն ադրբեջանական բանտից ուղերձ է հղել հայ ժողովրդին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատելով «Քաջ Նազարի» հետ ու մեղադրելով նրան ստախոսության ու գրագողության մեջ։
Նշենք, որ Վարդանյանն արդեն 3-րդ անգամ է իր ծննդյան օրը «տոնում» Բաքվում` գտնվելով ապօրինի կալանաքի տակ։
«Ուզում եմ 5 միտք փոխանցել։ Առաջինն այն է, որ «Քաջ Նազարին» թագավոր է ընտրում ժողովուրդը, ինքը թագավոր չի դառնում, երկրորդը` «Քաջ Նազար» Նիկոլ, Ձեր բախտը 3 անգամ չի բերել։ Ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը, բայց խցում 800 օր մենակ լինելով՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել։ Ցավոք սրտի` գրադարանում հայերեն կար միայն 2 գիրք՝ մեկը Վարդգես Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք»,– ասել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ գիրքը կարդալուց հետո համոզվել է` Փաշինյանը ոչ միայն բարոյական պահելաձևի, կրթության խնդիրներ ունի, այլև սուտասան է, հնարող ու գրագող։
Վարդանյանը հիշեցրել է` Հնդկաստանում հավատում են, որ վատ պահվածքով անձինք մահից հետո դառնում են անձրևի ճիճու և այդպես ապրում 84000 տարի։ Գործարարը մտավախություն է հայտնել, թե հենց այդ մեծ պատիժն է սպասում Փաշինյանին։
«Մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, այն շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված։ Մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը»,– ասել է բարերարը։
Նա հիշեցրել է նաև, որ մայիսի 28-ին ռազմական շքերթ անցկացնելն անբարոյական քայլ է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ռուբեն Վարդանյանն ընդգծել է` բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով։ Նա իրապես հայրենասեր քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել այդ շքերթին։
Իր ուղերձում նա նաև շեշտել է, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է ու սիրո, բարության, հավատի, աստվածամերժության և կյանքի հակառակ կողմը հենց անտարբերոթյունն է։
«Մենք պետք է անտարբեր չլինենք, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանենք, պետք է ամեն մեկս մեր տեղում հասկանանք, մեկ անձն առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն»,– իր ուղերձը եզրափակել է Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով` բոլորը պետք է հասկանան` հայ ժողովրդի ապագան բոլորի ձեռքերում է։
Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվել է Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Լրահոս
0