https://arm.sputniknews.ru/20260525/lavrvovy-rubivojin-teghekacrel-e-vor-rd-zun-ksksi-hamakargvats-harvatsner-hascnel-kievin-102597979.html
Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ ՌԴ ԶՈւ–ն կսկսի համակարգված հարվածներ հասցնել Կիևին
Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ ՌԴ ԶՈւ–ն կսկսի համակարգված հարվածներ հասցնել Կիևին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և ամերիկյան կողմին... 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T22:40+0400
2026-05-25T22:40+0400
2026-05-25T23:34+0400
կիև
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
սերգեյ լավրով
մարկո ռուբիո
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424894_0:84:1600:984_1920x0_80_0_0_67527556a2a06ef13ad02f3b97b63956.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և ամերիկյան կողմին տեղեկացրել, որ Ռուսաստանի ԶՈւ-ն սկսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։Պարզվել է Ստարոբելսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակումից զոհված բոլոր ուսանողների ինքնությունըԱվելի վաղ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ ի պատասխան Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին հասցված հարվածի՝ Ռուսաստանը սկսում է հետևողական համակարգված հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի՝ Կիևում գտնվող ձեռնարկություններին։Լավրովը Ռուբիոյի ուշադրությունն է հրավիրել ՌԴ ԱԳՆ–ն մայիսի 25-ի հայտարարությանը, որով ԱՄՆ-ին, ինչպես նաև Կիևում ներկայացուցչություններ ունեցող մյուս պետություններին, խորհուրդ է տրվում ապահովել Ուկրաինայի մայրաքաղաքից իրենց դիվանագիտական անձնակազմի և այլ քաղաքացիների տարհանումը։Բացի այդ, Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների, ինչպես նաև Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։Նրանք վերահաստատել են երկուստեք տրամադրվածությունը՝ չնայած առկա տարաձայնություններին, ակտիվացնելու ջանքերը միմյանց տարածքներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների կարգավորման ուղղությամբ։Հիշեցնենք, որ մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարված էր հասցրել Ստարոբելսկում (ԼԺՀ) գտնվող Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին։ Հարվածի պահին հանրակացարանի հինգհարկանի շենքում, որը հարձակման հետևանքով փլուզվել է մինչև երկրորդ հարկ, եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա։ Տասնյակ մարդիկ զոհվել և տուժել են։ Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։Հարվածը պատահական չէր, պատասխան կլինի. Պուտինը` Ստարոբելսկի վրա Ուկրաինայի հարձակման մասինԱվելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածը։ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել էր, որ ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել. 16 անօդաչու թռչող սարքեր երեք ալիքով հարվածել են միևնույն վայրին։ Նա ռուս դիվանագետներին հանձնարարել էր միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում կիևյան ռեժիմի կատարած հանցագործության մասին։ Պուտինը նաև ընդգծել էր, որ միայն արտաքին գործերի նախարարության հայտարարություններով սահմանափակվելն անհնար է, և պաշտպանության նախարարությանը հրահանգել էր առաջարկներ ներկայացնել Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածին պատասխանելու վերաբերյալ։
կիև
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424894_89:0:1512:1067_1920x0_80_0_0_29a1e5c3a4b56332ed560db2f852799a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիև, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ամն, ռուսաստան
կիև, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ամն, ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և ամերիկյան կողմին տեղեկացրել, որ Ռուսաստանի ԶՈւ-ն սկսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Ավելի վաղ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ ի պատասխան Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին հասցված հարվածի՝ Ռուսաստանը սկսում է հետևողական համակարգված հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի՝ Կիևում գտնվող ձեռնարկություններին։
Լավրովը Ռուբիոյի ուշադրությունն է հրավիրել ՌԴ ԱԳՆ–ն մայիսի 25-ի հայտարարությանը, որով ԱՄՆ-ին, ինչպես նաև Կիևում ներկայացուցչություններ ունեցող մյուս պետություններին, խորհուրդ է տրվում ապահովել Ուկրաինայի մայրաքաղաքից իրենց դիվանագիտական անձնակազմի և այլ քաղաքացիների տարհանումը։
«Նախարարը հիշեցրել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 2025 թվականի օգոստոսին Անքորիջում ԱՄՆ-ի առաջարկով և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և ափսոսանք է հայտնել, որ եվրոպական էլիտաների ու կիևյան ռեժիմի լկտի ջանքերը տապալում են հիշյալ պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ էին բացում շահերի հավասարակշռության հիման վրա կայուն ու երկարաժամկետ կարգավորման համար»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների, ինչպես նաև Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Նրանք վերահաստատել են երկուստեք տրամադրվածությունը՝ չնայած առկա տարաձայնություններին, ակտիվացնելու ջանքերը միմյանց տարածքներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների կարգավորման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարված էր հասցրել Ստարոբելսկում (ԼԺՀ) գտնվող Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին։ Հարվածի պահին հանրակացարանի հինգհարկանի շենքում, որը հարձակման հետևանքով փլուզվել է մինչև երկրորդ հարկ, եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա։ Տասնյակ մարդիկ զոհվել և տուժել են։ Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածը։ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել էր, որ ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել. 16 անօդաչու թռչող սարքեր երեք ալիքով հարվածել են միևնույն վայրին։ Նա ռուս դիվանագետներին հանձնարարել էր միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում կիևյան ռեժիմի կատարած հանցագործության մասին։ Պուտինը նաև ընդգծել էր, որ միայն արտաքին գործերի նախարարության հայտարարություններով սահմանափակվելն անհնար է, և պաշտպանության նախարարությանը հրահանգել էր առաջարկներ ներկայացնել Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածին պատասխանելու վերաբերյալ։