ՀԷՑ–ի սեփականատերերի և ՀՀ կառավարության միջև բանակցությունները չեն կայացել. Ղազինյան
19:06 25.05.2026 (Թարմացված է: 21:05 25.05.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ընկերության նախկին գլխավոր տնօրենի ԺՊ–ի խոսքով` կառավարության հետ փոխհամաձայնեցում չի եղել. նրանց առաջարկն անգամ տրամաբանությանը մոտ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ կառավարության հետ բանակցությունները չեն կայացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար սահմանվել է եռամսյա ժամկետ, որը լրացել է այսօր` մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։ Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել։

«Կառավարության առաջարկին բոլորդ եք տեղյակ, հրապարակվել է։ Բնականաբար, չենք համաձայնել։ Որպես այդպիսին` բանակցությունները չեն կայացել. կառավարության հետ փոխհամաձայնեցում չի եղել. իրենց առաջարկն անգամ տրամաբանությանը մոտ չի եղել, ինչի՞ շուրջ բանակցենք»,– ընդգծեց Ղազինյանը։
Դիտարկմանը, որ այս դեպքում կառավարությունը գնալու է հանրային գերակա շահի ճանապարհով, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի ԺՊ–ն վստահ է, որ հենց այդպես էլ կվարվի իշխանությունը, ուղղակի Սամվել Կարապետյանի ծրագրերն են այլ։
«Իշխանությունը գնալու է այդ ճանապարհով, բայց, ինչպես նշել է Սամվել Կարապետյանը, այսօր երկիրը այնպիսի վիճակում է, որ ՀԷՑ–ը մեզ համար էլ է արդեն դարձել 2-րդ–ական հարց, թեև մենք ամեն դեպքում պայքարելու ենք։ Այս հարցը պետք է փաթեթային լուծվի, այսինքն՝ պետք է երկիրը փրկել, ոչ միայն ՀԷՑ–ը»,– ընդգծեց Ղազինյանը։
Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ասել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հետ կապված գործընթացը գրեթե ավարտական փուլում է. շատ կարճ ժամանակ անց ՀԷՑ–ը կդառնա Հայաստանի և ՀՀ քաղաքացիների սեփականությունը, իսկ հաջորդը կլինի «Արարատցեմենտը»։