https://arm.sputniknews.ru/20260525/erevany-shahagrgrvats-che-mvoskvaji-het-kapery-khzelu-harcum-mirzvojan-102578872.html
Երևանը շահագրգռված չէ Մոսկվայի հետ կապերը խզելու հարցում. Միրզոյան
Երևանը շահագրգռված չէ Մոսկվայի հետ կապերը խզելու հարցում. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունները պահպանելու և խորացնելու պատրաստակամությունը։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T14:01+0400
2026-05-25T14:01+0400
2026-05-25T14:11+0400
հայաստան
ռուսաստան
արարատ միրզոյան
դմիտրի մեդվեդև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102538302_0:342:1366:1110_1920x0_80_0_0_d9005daafb3cc9871e59b548eeec2d2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերը խզելու հարցում։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը։Ավելի վաղ Մեդվեդևը, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է ընտրել, վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, և նրա գործողությունները հետևանքներ կունենան։ Նա անդրադարձել է նաև Հայաստանում 300,000 ադրբեջանցի բնակեցնելու լուրերին։ «Քանի՞ անգամ կարելի է մեկնաբանել և արձագանքել այդ ապուշությանը, կատարյալ անհեթեթությանը։ Մեր հերքումից հետո նույնը կրկնելը կարող է վկայել միայն կա՛մ իսկապես չհասկանալու, կա՛մ սրիկայության մասին։ Այսինքն՝ երբ ասում ենք՝ չկա այդպիսի բան, ու նորից կրկնում են, ուրեմն ամենավերջին ստահակն ու սրիկան է այդ կրկնողը»,– ասել է նա։Դիտարկմանը, թե չնայած Հայաստանի հերքումներին՝ Ադրբեջանը Հայաստանի մասին խոսելիս շարունակում է օգտագործել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, Միրզոյանը հավելել է, որ այդ խոսույթը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղության և երկկողմ պայմանավորվածությունների օրակարգում։Հայաստանը օգտագործվո՞ւմ է Ռուսաստանի դեմ. Արարատ Միրզոյանի պատասխանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102538302_0:222:1366:1247_1920x0_80_0_0_a5950b7a02ef6fd79f935b65aba09b24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, արարատ միրզոյան, դմիտրի մեդվեդև
հայաստան, ռուսաստան, արարատ միրզոյան, դմիտրի մեդվեդև
Երևանը շահագրգռված չէ Մոսկվայի հետ կապերը խզելու հարցում. Միրզոյան
14:01 25.05.2026 (Թարմացված է: 14:11 25.05.2026) ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունները պահպանելու և խորացնելու պատրաստակամությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերը խզելու հարցում։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը։
Ավելի վաղ Մեդվեդևը, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին,
ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է ընտրել, վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, և նրա գործողությունները հետևանքներ կունենան։
«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են։ Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և մնացած բոլոր կապերը խզելու հարցում։ Հակառակը՝ մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահպանել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»,– լրագրողների հետ զրույցում ասել է Միրզոյանը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանում 300,000 ադրբեջանցի բնակեցնելու լուրերին։ «Քանի՞ անգամ կարելի է մեկնաբանել և արձագանքել այդ ապուշությանը, կատարյալ անհեթեթությանը։ Մեր հերքումից հետո նույնը կրկնելը կարող է վկայել միայն կա՛մ իսկապես չհասկանալու, կա՛մ սրիկայության մասին։ Այսինքն՝ երբ ասում ենք՝ չկա այդպիսի բան, ու նորից կրկնում են, ուրեմն ամենավերջին ստահակն ու սրիկան է այդ կրկնողը»,– ասել է նա։
Դիտարկմանը, թե չնայած Հայաստանի հերքումներին՝ Ադրբեջանը Հայաստանի մասին խոսելիս շարունակում է օգտագործել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, Միրզոյանը հավելել է, որ այդ խոսույթը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղության և երկկողմ պայմանավորվածությունների օրակարգում։