https://arm.sputniknews.ru/20260523/zelenskin-karvogh-e-gal-mer-erkir-putiny-voch-qvocharjany-qnnadatec-hh-ishkhanutjan-qajlery-102538148.html
Զելենսկին կարող է գալ մեր երկիր, Պուտինը` ոչ. Քոչարյանը քննադատեց ՀՀ իշխանության քայլերը
Զելենսկին կարող է գալ մեր երկիր, Պուտինը` ոչ. Քոչարյանը քննադատեց ՀՀ իշխանության քայլերը
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` կան կոնվենցիաներ, որոնց մեր երկիրն իսկապես չպետք է միանար։ 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T16:39+0400
2026-05-23T16:39+0400
2026-05-23T17:11+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
միջազգային քրեական դատարան (մքդ)
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
հռոմի ստատուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102308457_0:278:1200:953_1920x0_80_0_0_3bca1078304c1f1986c5018eba2d2f09.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անհեթեթ է համարում Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման պատճառով ստեղծված իրավիճակը։ Նա այդ մասին խոսեց Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ։Քոչարյանը նշեց` Հայաստանը միջազգային մի համաձայնագրի է միացել` Միջազգային քրեական դատարանի, որի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող գալ մեր երկիր, սակայն փոխարենը գալիս է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ Քոչարյանի` կան կոնվենցիաներ, որոնց մեր երկիրն իսկապես չպետք է միանար։ Նրա խոսքով` բազմաթիվ կոնվենցիաներ կան, որոնց անգամ ԱՄՆ–ն չի միացել, սակայն մենք, առաջ ընկած, որտեղ ով ինչ կոնվենցիայի միանում է, մենք էլ ենք միանում։Հիշեցնենք` Հայաստանը 2024 թ. փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային «ձերբակալելու» օրդեր էր տվել:Դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներն ուղիղ հարված են հասցնելու մեր տնտեսությանը. Քոչարյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102308457_0:261:1200:1161_1920x0_80_0_0_1fc65cb6887101305f056e35803c5d61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, միջազգային քրեական դատարան (մքդ), վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, հռոմի ստատուտ
հայաստան, ռոբերտ քոչարյան, միջազգային քրեական դատարան (մքդ), վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, հռոմի ստատուտ
Զելենսկին կարող է գալ մեր երկիր, Պուտինը` ոչ. Քոչարյանը քննադատեց ՀՀ իշխանության քայլերը
16:39 23.05.2026 (Թարմացված է: 17:11 23.05.2026) Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` կան կոնվենցիաներ, որոնց մեր երկիրն իսկապես չպետք է միանար։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անհեթեթ է համարում Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման պատճառով ստեղծված իրավիճակը։ Նա այդ մասին խոսեց Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Քոչարյանը նշեց` Հայաստանը միջազգային մի համաձայնագրի է միացել` Միջազգային քրեական դատարանի, որի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող գալ մեր երկիր, սակայն փոխարենը գալիս է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուրեմն Զելենսկին կարող է գալ, ՌԴ նախագահը չի կարող գալ։ Լավ, բարեկամ երկրի, հզոր երկրի հետ, որի հետ հարաբերություններից կախված է քո ժողովրդի 80 տոկոսի բարեկեցության մի զգալի մասը, ո՞նց եք նման բաներ անում։ Ու մտածում եք, որ սա հետևանքներ չի՞ կարող ունենալ։ Իհարկե, ունենալու է և՛ քո անվտանգության, և՛ քո տնտեսական հարցերի վրա։ Ես կարծում եմ, որ այդ ամբողջ շղթան պետք է վերանայվի»,– հայտարարեց նա։
Ըստ Քոչարյանի` կան կոնվենցիաներ, որոնց մեր երկիրն իսկապես չպետք է միանար։ Նրա խոսքով` բազմաթիվ կոնվենցիաներ կան, որոնց անգամ ԱՄՆ–ն չի միացել, սակայն մենք, առաջ ընկած, որտեղ ով ինչ կոնվենցիայի միանում է, մենք էլ ենք միանում։
Հիշեցնենք` Հայաստանը 2024 թ. փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:
Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային «ձերբակալելու» օրդեր էր տվել: