https://arm.sputniknews.ru/20260523/uzhegh-hajastany-ejmiatsiny-vatikani-nman-krvonakan-kentrvon-dardznelu-tsragir-uni-97783194.html
«Ուժեղ Հայաստանը» Էջմիածինը Վատիկանի նման կրոնական կենտրոն դարձնելու ծրագիր ունի
«Ուժեղ Հայաստանը» Էջմիածինը Վատիկանի նման կրոնական կենտրոն դարձնելու ծրագիր ունի
Sputnik Արմենիա
Կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Էջմիածինը պետք է դառնա համաշխարհային քրիստոնեության կարևորագույն ուխտատեղի՝ խթանելով կրոնական... 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T21:36+0400
2026-05-23T21:36+0400
2026-05-24T16:01+0400
նարեկ կարապետյան
էջմիածին
մայր աթոռ սուրբ էջմիածին
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47930195_0:83:1600:983_1920x0_80_0_0_3bb4f9955f4dbbcf9212780a3eb2d57f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստանը» ցանկանում է Էջմիածինը Վատիկանի նման միջազգային կրոնական կենտրոն դարձնել։ Այս մասին մայիսի 23-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նա նկատել է, որ Էջմիածնի բնակիչների համար գուցե սովորական է դարձել ամեն օր Մայր տաճարը տեսնելը, մինչդեռ Սփյուռքում գտնվող 7 միլիոն հայերը երազում են տեսնել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տաճարը։Նա հիշեցրեց, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը առաջին քրիստոնեական տաճարն է, որից տարածվել է քրիստոնեությունն ամբողջ Արևելքում։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ զարգանալու է կրոնական տուրիզմը, և Էջմիածինը դառնալու է համայն քրիստոնեության կենտրոն։ Կարապետյանը շեշտեց, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի պայքարել սեփական եկեղեցու դեմ և հասկանա, որ կան արժեքներ, որոնք պետական ղեկավարությունից մեծ են։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47930195_90:0:1510:1065_1920x0_80_0_0_dec714042e57e5034d634a2660bbdae5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, էջմիածին, մայր աթոռ սուրբ էջմիածին, քարոզարշավ
նարեկ կարապետյան, էջմիածին, մայր աթոռ սուրբ էջմիածին, քարոզարշավ
«Ուժեղ Հայաստանը» Էջմիածինը Վատիկանի նման կրոնական կենտրոն դարձնելու ծրագիր ունի
21:36 23.05.2026 (Թարմացված է: 16:01 24.05.2026) Կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Էջմիածինը պետք է դառնա համաշխարհային քրիստոնեության կարևորագույն ուխտատեղի՝ խթանելով կրոնական տուրիզմի զարգացումը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստանը» ցանկանում է Էջմիածինը Վատիկանի նման միջազգային կրոնական կենտրոն դարձնել։ Այս մասին մայիսի 23-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նա նկատել է, որ Էջմիածնի բնակիչների համար գուցե սովորական է դարձել ամեն օր Մայր տաճարը տեսնելը, մինչդեռ Սփյուռքում գտնվող 7 միլիոն հայերը երազում են տեսնել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տաճարը։
«Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք, որը կդառնա կրոնական կենտրոն: Դրանից հետո կազմակերպել այնպես, որ աշխարհի ցանկացած քրիստոնյա, ինչպես երկրորդ Վատիկանի դեպքում, գոնե մեկ անգամ տեսնի այս հրաշքը և այցելի մեզ: Դա այն ճանապարհն է, որով այս քաղաքը կդառնա աշխարհի համար կարևորագույն կետ: Միգուցե մտածեք՝ շատ բարձր նշաձող եմ դնում, բայց աշխարհում 2 միլիարդ քրիստոնյա կա, որոնք քրիստոնեությունը սովորել են այս ազգից»,– շարունակեց Նարեկ Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը առաջին քրիստոնեական տաճարն է, որից տարածվել է քրիստոնեությունն ամբողջ Արևելքում։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ զարգանալու է կրոնական տուրիզմը, և Էջմիածինը դառնալու է համայն քրիստոնեության կենտրոն։ Կարապետյանը շեշտեց, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի պայքարել սեփական եկեղեցու դեմ և հասկանա, որ կան արժեքներ, որոնք պետական ղեկավարությունից մեծ են։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող
10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց`
արգելելով նրա ելքը Հայաստանից: