https://arm.sputniknews.ru/20260523/trampy-vorvoshel-e-chversksel-irani-ughghutjamb-harvatsnery-zlm-102524394.html
Թրամփը որոշել է չվերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները. ԶԼՄ
Թրամփը որոշել է չվերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին: 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T11:10+0400
2026-05-23T11:10+0400
2026-05-23T11:10+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501883_0:31:1600:931_1920x0_80_0_0_5f4b8c4a6644754d7e131e4443763458.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ հետաձգել Իրանի դեմ նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տա դիվանագիտությանը։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։Մայիսի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501883_34:0:1461:1070_1920x0_80_0_0_fdb23001a273b124f4940cb5f1cd583a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
Թրամփը որոշել է չվերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները. ԶԼՄ
Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ հետաձգել Իրանի դեմ նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տա դիվանագիտությանը։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Մայիսի 22-ի առավոտյան նախագահ Թրամփը հանդիպում է ունեցել ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իրանի հետ կապված հետագա քայլերը։ Նախագահը պաշտոնական որոշում չի կայացրել, սակայն օգնականներին հայտնել է, որ արդյունքների հասնելու համար ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել դիվանագիտական գործընթացին», - գրում է պարբերականը։
Մայիսի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: