00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տեղեկություն կա, որ որոշ գերիների վերաքննիչ բողոքների քննություն տեղի կունենա. Սահակյան

© Sputnik / Asatur YesayantsՍիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2026
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանի խոսքով` ստեղծվել է մի իրավիճակ, երբ հավաստի տեղեկություններ ստանալու որևէ հնարավորություն չկա:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Տեղեկություն կա, որ մայիսի 26–ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այդ մասին ասել է NEWS.am–ին։

«Տեղեկությունը մեզ է հասել գերիների ընտանիքներից: Այն իրականում շատ կցկտուր է: Նույնիսկ չունենք պատկերացում` կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել և վարույթ ընդունվել, ինչպես է դա արվել, քանի որ անգամ ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել»,– ասել է Սահակյանը:

Նա ընդգծել է` ստեղծվել է մի իրավիճակ, երբ հավաստի տեղեկություններ ստանալու որևէ հնարավորություն չկա:
«Նաև սա էր պատճառը, որ մենք խնդրում էինք գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը, բայց, ցավոք, որևէ ռեալ արդյունք այդպես էլ չունեցանք: Հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը ևս շարունակում է մնալ չկիրառված»,– նշել է իրավապաշտպանը:
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0