00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:01
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանում դադարեցրել են Հայաստանից մատակարարված մի քանի ալկոհոլային խմիչքի վաճառքը

Գինի - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2026
Բաժանորդագրվել
Առևտրային ձեռնարկություններին և ներմուծողներին տեղեկացվել է ալկոհոլային արտադրանքի իրացումը կասեցնելու և շրջանառությունից հանելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռոսպոտրեբնադզորը հայկական արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք է հայտնաբերել և դադարեցրել է դրա իրացումը ռուսական շուկայում։ Լուրը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը թույլ չտալու նպատակով առևտրային ձեռնարկություններին և ներմուծողներին տեղեկացվել է Հայաստանից մատակարարված անորակ ալկոհոլային արտադրանքի իրացումը կասեցնելու և շրջանառությունից հանելու մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Խոսքը «Վեդի Ալկո»-ի, Աբովյանի կոնյակի գործարանի և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրանքի մասին է։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ խախտումները վերաբերում են «Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինուն, «Վեդի Ալկո» խարջի, T3 «Լեգենդներ ARNI» սովորական սորտային սպիտակ չոր գինուն։
Ցածրորակ ապրանքների ցանկում է նաև «Հայկական կոնյակ 5 տարեկան» («ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի արտադրանք) խմիչքը: Բացի այդ, անհամապատասխանություն է հայտնաբերվել «Շահնազարյան գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ի արտադրած 7 տարեկան «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ XO» կոնյակում։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մայիսի 21-ին անդրադառնալով այս թեմային, լրագրողներին ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:
Նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները սկսել են վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին անդրադարձավ այս թեմային և ծաղիկների ներկրման սահմանափակումների հետ կապված իրավիճակն անվանեց «աշխատանքային»՝ նշելով, որ նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել։
Լրահոս
0