https://arm.sputniknews.ru/20260523/rdum-kasecvel-e-37-mln-shish-jermuk-hanqajin-jri-vatsharqy-102540201.html
ՌԴ–ում կասեցվել է 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
ՌԴ–ում կասեցվել է 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
Sputnik Արմենիա
Որոշման պատճառը արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են: 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T17:58+0400
2026-05-23T17:58+0400
2026-05-23T18:00+0400
ռուսաստան
հայաստան
ջերմուկ
վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271121_0:85:1600:985_1920x0_80_0_0_593fc8a6f0851efe027e8693d6ed228f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով արգելափակել է գրեթե 37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը: Այս մասին հայտնում է «Ազնիվ նշան» համակարգի Hեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ՀՏԶԿ) մամուլի ծառայությունը։Նշվում է, որ վաճառքի արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Հսկող գերատեսչության հայտարարության պատճառը, որի մասին նշված է ՀՏԶԿ-ին ուղղված նամակում, արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:Մինչ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական թույլտվությունը ստանալը «Ջերմուկ» ապրանքանիշի տակ ջրի մանրածախ և առցանց վաճառքը արգելափակված է:Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մայիսի 21-ին անդրադառնալով այս թեմային, լրագրողներին ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:Նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները սկսել են վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին անդրադարձավ այս թեմային և ծաղիկների ներկրման սահմանափակումների հետ կապված իրավիճակն անվանեց «աշխատանքային»՝ նշելով, որ նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել։Ռուսաստանում դադարեցրել են Հայաստանից մատակարարված մի քանի ալկոհոլային խմիչքի վաճառքը
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271121_89:0:1513:1068_1920x0_80_0_0_55f3f16feaeec1cc575f15b6bad8d574.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ջերմուկ, վաճառք
ռուսաստան, հայաստան, ջերմուկ, վաճառք
ՌԴ–ում կասեցվել է 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
17:58 23.05.2026 (Թարմացված է: 18:00 23.05.2026) Որոշման պատճառը արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման պետական համակարգը
Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով արգելափակել է գրեթե 37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը: Այս մասին հայտնում է «Ազնիվ նշան» համակարգի Hեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ՀՏԶԿ) մամուլի ծառայությունը։
«Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հանձնարարությամբ «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգի օպերատորը կասեցրել է Հայաստանի Հանրապետության «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Ջերմուկ» ջրի իրացումը։ Արգելափակումը տարածվում է 37 միլիոն միավոր հանքային, բնական, բուժիչ-սեղանի խմելու և գազավորված ջրի արտադրանքի վրա` ներառյալ համային հավելումներով տարբերակները, որոնք շշալցվել են պլաստիկե և ապակե տարաներում 0,33 լ, 0,5 լիլտր, 1 լ, ինչպես նաև 1,5 լ ծավալներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վաճառքի արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Հսկող գերատեսչության հայտարարության պատճառը, որի մասին նշված է ՀՏԶԿ-ին ուղղված նամակում, արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:
Մինչ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական թույլտվությունը ստանալը «Ջերմուկ» ապրանքանիշի տակ ջրի մանրածախ և առցանց վաճառքը արգելափակված է:
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես
սահմանափակել է նաև ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մայիսի 21-ին անդրադառնալով այս թեմային, լրագրողներին
ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:
Նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները սկսել են վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին
անդրադարձավ այս թեմային և ծաղիկների ներկրման սահմանափակումների հետ կապված իրավիճակն անվանեց «աշխատանքային»՝ նշելով, որ նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել։