https://arm.sputniknews.ru/20260523/hvormuzi-neghucvov-mek-orum-25-nav-e-ancel-ihpk-102533185.html
Հորմուզի նեղուցով մեկ օրում 25 նավ է անցել. ԻՀՊԿ
Հորմուզի նեղուցով մեկ օրում 25 նավ է անցել. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Վերջին 4 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով 117 նավ է անցել։ 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T14:52+0400
2026-05-23T14:52+0400
2026-05-23T14:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
նավ
հորմուզի նեղուց
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:54:1201:729_1920x0_80_0_0_f57f5847cb0e5137f50f13e9229ffafa.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Անցած օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով 25 նավ է անցել։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։«Անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց հետո վերջին 24 ժամվա ընթացքում 25 առևտրային նավեր՝ լցանավեր և կոնտեյներային նավեր, առանց որևէ միջադեպի անցել են Հորմուզի նեղուցով», - ասվում է հայտարարության մեջ:ԻՀՊԿ ռազմածովային ուժերն ուղեկցել են նավերին։Վերջին 4 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 117 նավ։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_ba135fab7133a7b20b6db7bcd16a61ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, նավ, հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն, նավ, հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
Հորմուզի նեղուցով մեկ օրում 25 նավ է անցել. ԻՀՊԿ
14:52 23.05.2026 (Թարմացված է: 14:53 23.05.2026) Վերջին 4 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով 117 նավ է անցել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Անցած օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով 25 նավ է անցել։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց հետո վերջին 24 ժամվա ընթացքում 25 առևտրային նավեր՝ լցանավեր և կոնտեյներային նավեր, առանց որևէ միջադեպի անցել են Հորմուզի նեղուցով», - ասվում է հայտարարության մեջ:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերն ուղեկցել են նավերին։
Վերջին 4 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 117 նավ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: