https://arm.sputniknews.ru/20260523/hajastanum-cmah-azatazrkvats-andzancic-mekn-azat-e-ardzakvel-102543648.html
Հայաստանում ցմահ ազատազրկված անձանցից մեկն ազատ է արձակվել
Հայաստանում ցմահ ազատազրկված անձանցից մեկն ազատ է արձակվել
Sputnik Արմենիա
Արթուր Քոչարյանը մեղադրանքը չէր ընդունում: 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T20:13+0400
2026-05-23T20:13+0400
2026-05-23T20:38+0400
հայաստան
դատապարտյալ
բանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_0:160:3077:1890_1920x0_80_0_0_b08783ddb257e0e37c7c19df054304df.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Շուրջ 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել։ Դատարանը բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ Լուրը հաստատել են Քրեակատարողական ծառայությունից։Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել համածառայակցի սպանության մեղադրանքով։Ըստ քրեական գործի՝ 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր, իսկ երկու օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։Արթուր Քոչարյանից բացի, ամբաստանյալի կարգավիճակում էին նրա համածառայակիցներ Ավետիք Թումանյանը և Սուրեն Չոբանյանը, որոնք ևս դատապարտվել էին ցմահ ազատազրկման, բայց հետագայում վերաքննիչ դատարանը նրանց պատիժը փոխել է 15 տարվա ազատազրկմամբ։Արթուր Քոչարյանը մեղադրանքը չէր ընդունում` պնդելով, որ մեղադրական եզրակացությունն ու դատավճիռները հենված են ծառայակիցներից մեկի` 6 անգամ փոփոխվող ու պարբերաբար լրացվող ցուցմունքների հիման վրա։27 տարվա ազատազրկումից հետո ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ արձակվեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_172:0:2903:2048_1920x0_80_0_0_8b51cdfd7358aa3d098df17b4975f3aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատապարտյալ, բանտ
հայաստան, դատապարտյալ, բանտ
Հայաստանում ցմահ ազատազրկված անձանցից մեկն ազատ է արձակվել
20:13 23.05.2026 (Թարմացված է: 20:38 23.05.2026) Արթուր Քոչարյանը մեղադրանքը չէր ընդունում:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Շուրջ 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել։ Դատարանը բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ Լուրը հաստատել են Քրեակատարողական ծառայությունից։
Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել համածառայակցի սպանության մեղադրանքով։
Ըստ քրեական գործի՝ 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր, իսկ երկու օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։
Արթուր Քոչարյանից բացի, ամբաստանյալի կարգավիճակում էին նրա համածառայակիցներ Ավետիք Թումանյանը և Սուրեն Չոբանյանը, որոնք ևս դատապարտվել էին ցմահ ազատազրկման, բայց հետագայում վերաքննիչ դատարանը նրանց պատիժը փոխել է 15 տարվա ազատազրկմամբ։
Արթուր Քոչարյանը մեղադրանքը չէր ընդունում` պնդելով, որ մեղադրական եզրակացությունն ու դատավճիռները հենված են ծառայակիցներից մեկի` 6 անգամ փոփոխվող ու պարբերաբար լրացվող ցուցմունքների հիման վրա։