https://arm.sputniknews.ru/20260522/sa-amenalurj-qaghaqakan-akcianeric-mekn-e-bvolvorin-dem-em-y-bvochka-e-glvorum-102483901.html
Սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է․ «Բոլորին դեմ եմ»-ը «բոչկա է գլորում»
Սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է․ «Բոլորին դեմ եմ»-ը «բոչկա է գլորում»
Sputnik Արմենիա
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը հայտնեց, որ իրենք հասարակությանը ցույց են տալիս, թե քաղաքական բովանդակությունը որն է։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T11:38+0400
2026-05-22T11:38+0400
2026-05-22T11:39+0400
հայաստան
բոլորին դեմ եմ
ակցիա
նինա կարապետյանց
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102483731_0:0:1281:720_1920x0_80_0_0_43f4abcf1723ee3d14a884194d18d4d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցությունը «բոչկա է գլորում» Երևանի կենտրոնում։ Ազատության հրապարակից մեկնարկած ակցիան շարունակվեց Մաշտոցի պողոտայում․ կուսակցության անդամները` «Սարդ մարդու» հանդերձանքով, «բոչկա» գլորելով քայլում էին պողոտայում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսպիսի ակցիաներով ցույց են տալիս գործող համակարգի հիվանդ, կործանարար լինելը և ներկայացնում, թե նորմալ, առողջ քաղաքական բանավեճը որն է։Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը շատ յուրահատուկ նախընտրական քարոզարշավ է անում՝ «ջուր ծեծելու», «ցեխ շպրտելու», «մուկ տշելու» ակցիաներ անելով։ Շատերը կուսակցությանը քննադատում են անլրջության համար, մինչդեռ «Բոլորին դեմ եմ»-ի անդամները կարծում են, որ սա պայքարի միակ ռացիոնալ ձևն է։Մայիսի 21-ի առավոտյան հայտնի դարձավ, որ «Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել, նրանց թվում է նաև բժիշկ Հայկ Մանասյանը։ Այդ պահի դրությամբ նախընտրական ցուցակում ընդգրկված 87 թեկնածուներից մնացել էին 37–ը։ Ավելի ուշ քաղաքական ուժը հայտարարեց, որ կուսակցության անդամներից ևս 12–ը դուրս կգան նախընտրական ցուցակից, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության չգալու, բայց ԱԺ անցնելու դեպքում մանդատները չեն վերցնի։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է․ «Բոլորին դեմ եմ»-ն այսօր «բոչկա է գլորում»
Sputnik Արմենիա
Սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է․ «Բոլորին դեմ եմ»-ն այսօր «բոչկա է գլորում»
2026-05-22T11:38+0400
true
PT1M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102483731_0:0:961:720_1920x0_80_0_0_0a94073f11beae915d705735969647f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բոլորին դեմ եմ, ակցիա, նինա կարապետյանց, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, բոլորին դեմ եմ, ակցիա, նինա կարապետյանց, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է․ «Բոլորին դեմ եմ»-ը «բոչկա է գլորում»
11:38 22.05.2026 (Թարմացված է: 11:39 22.05.2026) Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը հայտնեց, որ իրենք հասարակությանը ցույց են տալիս, թե քաղաքական բովանդակությունը որն է։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցությունը «բոչկա է գլորում» Երևանի կենտրոնում։ Ազատության հրապարակից մեկնարկած ակցիան շարունակվեց Մաշտոցի պողոտայում․ կուսակցության անդամները` «Սարդ մարդու» հանդերձանքով, «բոչկա» գլորելով քայլում էին պողոտայում։
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսպիսի ակցիաներով ցույց են տալիս գործող համակարգի հիվանդ, կործանարար լինելը և ներկայացնում, թե նորմալ, առողջ քաղաքական բանավեճը որն է։
«Սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է։ Զարմանում եմ էն մարդկանց վրա, որոնք պնդում են, թե մենք անլրջացնում ենք իրավիճակը։ Սա նշանակում է, որ իրար վերաբերյալ հրահանգներ տալը, կալանավորելը, հարցեր հնչեցնելը՝ ինչի՞ դու չես զոհվել պատերազմում, ավելի լուրջ քաղաքական մի՞տք է, քան էն, ինչ մենք ենք անում։ Ի տարբերություն մնացածի՝ մեր գործողությունների հետևանքով որևէ մեկը չի զոհվում, մեր ակցիաների արդյունքում որևէ մեկին չեն տանում, ապօրինի չեն կալանավորում․․․ Մենք մեզ վրա շատ մեծ բեռ ենք վերցրել․ ցույց ենք տալիս մեր հասարակությանը, թե քաղաքական բովանդակությունը որն է»,- նշեց Կարապետյանցը։
Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը շատ յուրահատուկ նախընտրական քարոզարշավ է անում՝
«ջուր ծեծելու»,
«ցեխ շպրտելու»,
«մուկ տշելու» ակցիաներ անելով։ Շատերը կուսակցությանը քննադատում են անլրջության համար, մինչդեռ «Բոլորին դեմ եմ»-ի անդամները կարծում են, որ սա պայքարի միակ ռացիոնալ ձևն է։
Մայիսի 21-ի առավոտյան
հայտնի դարձավ, որ «Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել, նրանց թվում է նաև բժիշկ Հայկ Մանասյանը։ Այդ պահի դրությամբ նախընտրական ցուցակում ընդգրկված 87 թեկնածուներից մնացել էին 37–ը։ Ավելի ուշ քաղաքական ուժը
հայտարարեց, որ կուսակցության անդամներից ևս 12–ը դուրս կգան նախընտրական ցուցակից, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության չգալու, բայց ԱԺ անցնելու դեպքում մանդատները չեն վերցնի։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։