https://arm.sputniknews.ru/20260522/pashinjany-pndum-e-lrtesner-kan-vorvonc-masin-giten-bajc-der-dzerq-chen-talis-102474443.html
Փաշինյանը պնդում է՝ լրտեսներ կան, որոնց մասին գիտեն, բայց դեռ ձեռք չեն տալիս
Փաշինյանը պնդում է՝ լրտեսներ կան, որոնց մասին գիտեն, բայց դեռ ձեռք չեն տալիս
Sputnik Արմենիա
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ներխուժել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, խուզարկություններ է իրականացնում։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T09:19+0400
2026-05-22T09:19+0400
2026-05-22T09:19+0400
հայաստան
լրտես
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102472101_0:133:2560:1573_1920x0_80_0_0_e8000cb35f11f3a3e52ef5ff366dbd8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Երբ լրտեսության գործ է բացահայտվում, իրավապահները միանգամից չեն գնում լրտեսի հետևից, որպեսզի կարողանան նաև նրա կապերն ու այլ մանրամասներ պարզել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի շուրջ ծավալված իրադարձություններին։Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Կոմիտեի պնդմամբ` նա 2024թ–ին 622,000 դոլարի դիմաց ԱԺ գաղտնի նիստի մասին տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա վերլուծական կենտրոնի։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում։Փաշինյանի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ անձը շուրջ 2 տարի լրտեսությամբ է զբաղվել, սակայն նրա հետևից իրավապահները նոր են գնում։ Լրագրողը հիշեցրեց նաև, որ վերջին օրերին Փաշինյանը հանրահավաքների ժամանակ պարբերաբար սպառնում է իր քաղաքական հակառակորդներին, արդյոք սա հիմք չէ՞ մարդկանց համար կարծելու, թե իրավապահները գործել են նրա ցուցումով։Նրա խոսքով՝ գրագետ չէ միանգամից լրտեսի հետևից գնալը, կարևոր է հասկանալ՝ ումից է և ինչ հանձարարություններ է ստանում, ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է և ինչպես է հայտնվում (ակնարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի նախընտրական ցուցակի երկրորդ համար Թևանյանն առաջադրված է պատգամավորի թեկնածու. խմբ․)։«Էդ կուսակցության ղեկավարն ումից է ստանում հրահանգը, ինչո՞ւ է կատարում հրահանգը, գիտակցո՞ւմ է, թե՞ չի գիտակցում, որ գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն «ճ» կլասի լրտես է։ Հասկանո՞ւմ է, թե՞ չի հասկանում, թե՞ հասկանալու հետ կապված պրոբլեմներ ունի, և դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Կա՞պ ունի նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, էդ որդու գործոնով նրա վրա ազդել են, թե չեն ազդել, թե՞ կամովին ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե՞ ինչ-որ բիզնես շահեր ունի և այլն»,- հայտարարեց Փաշինյանը։Նրա խոսքով՝ այսօր էլ լրտեսներ կան, որոնց մասին իրավապահները գիտեն, սակայն գործողություն կարվի այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը կսպառվի։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102472101_143:0:2418:1706_1920x0_80_0_0_a40cbb695f4923dd34bb2d3aed1148e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լրտես, նիկոլ փաշինյան
հայաստան, լրտես, նիկոլ փաշինյան
Փաշինյանը պնդում է՝ լրտեսներ կան, որոնց մասին գիտեն, բայց դեռ ձեռք չեն տալիս
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ներխուժել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, խուզարկություններ է իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Երբ լրտեսության գործ է բացահայտվում, իրավապահները միանգամից չեն գնում լրտեսի հետևից, որպեսզի կարողանան նաև նրա կապերն ու այլ մանրամասներ պարզել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի շուրջ ծավալված իրադարձություններին։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Թևանյանի նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Կոմիտեի պնդմամբ` նա 2024թ–ին 622,000 դոլարի դիմաց ԱԺ գաղտնի նիստի մասին տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա վերլուծական կենտրոնի։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում։
Փաշինյանի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ անձը շուրջ 2 տարի լրտեսությամբ է զբաղվել, սակայն նրա հետևից իրավապահները նոր են գնում։ Լրագրողը հիշեցրեց նաև, որ վերջին օրերին Փաշինյանը հանրահավաքների ժամանակ պարբերաբար սպառնում է իր քաղաքական հակառակորդներին, արդյոք սա հիմք չէ՞ մարդկանց համար կարծելու, թե իրավապահները գործել են նրա ցուցումով։
«Երբ լրտեսության գործ է բացահայտվում, դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Մենք հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնել, որովհետև մենք օպերատիվ հետևում ենք, որ ցանցերն ու գործելակերպը բացահայտենք։ Էլ չեմ ասում՝ լրտեսի ստացած հանձնարարությունները մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, ձերբակալումն իրականացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գրագետ չէ միանգամից լրտեսի հետևից գնալը, կարևոր է հասկանալ՝ ումից է և ինչ հանձարարություններ է ստանում, ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է և ինչպես է հայտնվում (ակնարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի նախընտրական ցուցակի երկրորդ համար Թևանյանն առաջադրված է պատգամավորի թեկնածու. խմբ․)։
«Էդ կուսակցության ղեկավարն ումից է ստանում հրահանգը, ինչո՞ւ է կատարում հրահանգը, գիտակցո՞ւմ է, թե՞ չի գիտակցում, որ գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն «ճ» կլասի լրտես է։ Հասկանո՞ւմ է, թե՞ չի հասկանում, թե՞ հասկանալու հետ կապված պրոբլեմներ ունի, և դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Կա՞պ ունի նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, էդ որդու գործոնով նրա վրա ազդել են, թե չեն ազդել, թե՞ կամովին ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե՞ ինչ-որ բիզնես շահեր ունի և այլն»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր էլ լրտեսներ կան, որոնց մասին իրավապահները գիտեն, սակայն գործողություն կարվի այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը կսպառվի։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին
հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա
հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար: