https://arm.sputniknews.ru/20260522/kartsum-em-shrjanaky-parzel-enq-pashinjany-dimakavvorvats-andzanc-tesanjuti-masin-102475828.html
Կարծում եմ՝ շրջանակը պարզել ենք․ Փաշինյանը` դիմակավորված անձանց տեսանյութի մասին
Կարծում եմ՝ շրջանակը պարզել ենք․ Փաշինյանը` դիմակավորված անձանց տեսանյութի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեսանյութում երևացող դիմակավորված անձինք 2024 թվականից Հայաստանում չեն։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T09:59+0400
2026-05-22T09:59+0400
2026-05-22T09:59+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արցախցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102358181_0:0:1600:900_1920x0_80_0_0_9948469311b6997cc724cee5035ebf93.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ իրավապահները մոտավոր պարզել են աղմկահարույց տեսանյութում երևացող անձանց շրջանակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։Իշխող կուսակցության հետ ասոցացվող ԶԼՄ–ներից մեկն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀիշեցնենք՝ Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը մայիսի 19-ին հայտարարեց, որ դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսագրությունն առնչություն չունի արցախցիների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102358181_200:0:1400:900_1920x0_80_0_0_c88add3182ef75ae7cd4632d759179d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախցի
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախցի
Կարծում եմ՝ շրջանակը պարզել ենք․ Փաշինյանը` դիմակավորված անձանց տեսանյութի մասին
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեսանյութում երևացող դիմակավորված անձինք 2024 թվականից Հայաստանում չեն։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ իրավապահները մոտավոր պարզել են աղմկահարույց տեսանյութում երևացող անձանց շրջանակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Իշխող կուսակցության հետ ասոցացվող ԶԼՄ–ներից մեկն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։ Ավելի ուշ ՔԿ–ն
հայտնեց, որ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք, մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք ՀՀ-ում չեն։ Նախկինում մեծ հավանականությամբ այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել։ Մասնավորապես հնարավոր է` ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենն օպերատիվ տեղեկություն է»,- նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը մայիսի 19-ին
հայտարարեց, որ դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսագրությունն առնչություն չունի արցախցիների հետ։