00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արցախցիների հետ կապ չունի. Արցախի հանրային խորհուրդը` դիմակավորված անձանց տեսանյութի մասին

Դիմակավորված անձինք
Դիմակավորված անձինք - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2026
Բաժանորդագրվել
Ըստ կառույցի` ՀՀ-ում նախընտրական գործընթացների շրջանակում իշխանական ուժերի քաղաքական դրսևորումները դուրս են քաղաքակիրթ ու ժողովրդավարական ձևաչափերից։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսագրությունն առնչություն չունի արցախցիների հետ։ Այս հայտարարությունն արել է Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը։
Իշխող կուսակցության հետ ասոցացվող ԶԼՄ–ներից մեկն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արցախի հանրային խորհուրդը նշել է, որ ՀՀ-ում նախընտրական գործընթացների շրջանակում իշխանական ուժերի քաղաքական դրսևորումները դուրս են քաղաքակիրթ ու ժողովրդավարական ձևաչափերից։
«Խստորեն դատապարտում ենք նախընտրական գործընթացների շրջանակում իշխանության կողմից գեներացվող և հանրային դաշտում տարածվող ատելության խոսքը։ Այն հաճախ ուղեկցվում է սպառնալիքներով և հասարակության տարբեր խմբերի միջև պառակտումը խորացնելով։ Առանձնապես մտահոգիչ է, որ քաղաքական պայքարի համատեքստում կրկին թիրախավորվում են արցախցիները՝ փորձելով նրանց ներկայացնել որպես ներքաղաքական լարվածության աղբյուր։ Դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութը դիտարկում ենք որպես ակնհայտ սադրանք։ Այն որևէ առնչություն չունի արցախցիների հետ և բեմադրվել է արհեստական կերպով»,– ասված է հաղորդագրությունում։
Հանրային խորհրդից ընդգծում են` նման գործելաոճը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր՝ հաշվի առնելով ՀՀ հասարակության ներսում առկա զգայունությունն ու անվտանգության մարտահրավերները։
Արցախի հանրային խորհուրդը կոչ է անում զերծ մնալ ատելության խոսքից, սպառնալիքներից և հասարակությունը բաժանող վտանգավոր հռետորաբանությունից։ Իրավասու մարմիններին էլ հորդորում են պատշաճ գնահատական տալ նման երևույթներին։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը երեկ ևս անդրադարձել էր այդ տեսանյութին` նշելով, որ այն վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է։
«Որպեսզի Փաշինյանը ատելության ու բռնաճնշումների նոր չափաբաժին ապահովի արցախցիների ու ընդդիմադիրների հանդեպ»,– հավելել էր նա։
Բեգլարյանը նշել էր` վստահ է, որ այս ահաբեկչական սադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ Փաշինյանին իբր զոհ ներկայացնելու, ժողովրդի վախերի վրա խաղալու և արցախցիներին լրացուցիչ թիրախավորելու համար:
Լրահոս
0