https://arm.sputniknews.ru/20260522/irany-der-vstah-chi-karvogh-asel-vor-mvot-e-amn-i-het-hamadzajnutjany-agn-102515297.html
Իրանը դեռ վստահ չի կարող ասել, որ մոտ է ԱՄՆ-ի հետ համաձայնությանը. ԱԳՆ
Իրանը դեռ վստահ չի կարող ասել, որ մոտ է ԱՄՆ-ի հետ համաձայնությանը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի միջուկային ծրագրի հարցն այս փուլում Վաշինգտոնի հետ չի քննարկվում, հիմնական թեմաներն են պատերազմի ավարտը բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցում տիրող... 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T22:38+0400
2026-05-22T22:38+0400
2026-05-22T22:39+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
հրադադար
խաղաղություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Իրանը դեռևս չի կարող վստահորեն ասել, որ մոտ է ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտի վերաբերյալ համաձայնությանը։ Այս մասին, Fars–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։«Մենք չենք կարող վստահ ասել, որ հասել ենք այն կետին, որի դեպքում համաձայնությունը մոտ է», – ասել է Բաղային։Նրա խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև տարաձայնություններն այնքան խորն են, որ չի կարելի ասել, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ մի քանի շաբաթվա ընթացքում։Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցն այս փուլում չի քննարկվում ԱՄՆ-ի հետ, և որ հիմնական թեմաներն են բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի ծովային շրջափակումը։Նրա խոսքով՝ Իրանից հարստացված ուրանի դուրսբերման վերաբերյալ երկխոսությունը արդյունք չի տա։Նա նաև հաստատել է Կատարի պատվիրակության այցը Իրան՝ հայտնելով, որ նրանք բանակցություններ են վարել Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ, սակայն Իրան-ԱՄՆ բանակցություններում միջնորդը շարունակում է մնալ Պակիստանը։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, հարձակումների զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են հրադադարի մասին։Իրանը շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկման մեխանիզմը. ԱզիզիԴրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։ Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար, խաղաղություն
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար, խաղաղություն
Իրանը դեռ վստահ չի կարող ասել, որ մոտ է ԱՄՆ-ի հետ համաձայնությանը. ԱԳՆ
22:38 22.05.2026 (Թարմացված է: 22:39 22.05.2026) Իրանի միջուկային ծրագրի հարցն այս փուլում Վաշինգտոնի հետ չի քննարկվում, հիմնական թեմաներն են պատերազմի ավարտը բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի ծովային շրջափակումը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Իրանը դեռևս չի կարող վստահորեն ասել, որ մոտ է ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտի վերաբերյալ համաձայնությանը։ Այս մասին, Fars–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք չենք կարող վստահ ասել, որ հասել ենք այն կետին, որի դեպքում համաձայնությունը մոտ է», – ասել է Բաղային։
Նրա խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև տարաձայնություններն այնքան խորն են, որ չի կարելի ասել, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ մի քանի շաբաթվա ընթացքում։
«Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի այցը (Թեհրան – խմբ.) ևս չի նշանակում, որ մենք շրջադարձային կետի ենք հասել», – ասել է դիվանագետը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցն այս փուլում չի քննարկվում ԱՄՆ-ի հետ, և որ հիմնական թեմաներն են բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի ծովային շրջափակումը։
Նրա խոսքով՝ Իրանից հարստացված ուրանի դուրսբերման վերաբերյալ երկխոսությունը արդյունք չի տա։
Նա նաև հաստատել է Կատարի պատվիրակության այցը Իրան՝ հայտնելով, որ նրանք բանակցություններ են վարել Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ, սակայն Իրան-ԱՄՆ բանակցություններում միջնորդը շարունակում է մնալ Պակիստանը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, հարձակումների զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են հրադադարի մասին։
Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։ Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։