00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկման մեխանիզմը. Ազիզի

© REUTERS / StringerՀորմուզի նեղուց
Հորմուզի նեղուց - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2026
Բաժանորդագրվել
Ազիզին նշել է, որ նեղուցը փակ կմնա այսպես կոչված «Ազատություն» նախագծի մասնակիցների համար։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Իրանը նախապատրաստել է և շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկման մեխանիզմը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին:
«Իրանն ազգային ինքնիշխանության իրավունքի և միջազգային առևտրի անվտանգության ապահովման շրջանակներում նախապատրաստել է Հորմուզի նեղուցում հատուկ առանձնացված երթուղով նավագնացության վերահսկման մասնագիտական մեխանիզմ, և շուտով այն կներկայացվի», - գրել է Ազիզին Х սոցցանցի իր պաշտոնական էջում:
Խորհրդարանականը հավելել է, որ մշակված մեխանիզմի համաձայն՝ Հորմուզի նեղուցով անցնելու իրավունք կունենան միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը: Իսլամական Հանրապետությունը մեխանիզմի շրջանակներում մատուցվող հատուկ ծառայությունների համար կիրականացնի գանձում:
Ազիզին նշել է, որ նեղուցը փակ կմնա այսպես կոչված «Ազատություն» նախագծի մասնակիցների համար։
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ 15 հազար զինվորական և ավելի քան 100 ինքնաթիռ կներգրավվեն Հորմուզի նեղուցով նավերի անցկացման «Ազատություն» գործողության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Իրանն ու ԱՄՆ–ն Հորմուզն աստիճանաբար բացելու շուրջ համաձայնության են եկել. ԶԼՄ
Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Լրահոս
0