https://arm.sputniknews.ru/20260522/hima-khuzarkelu-en-avtvotnaks-inch-en-tarel-iravapahnery-tevanjani-tnic-102500800.html
Հիմա խուզարկելու են ավտոտնակս. ի՞նչ են տարել իրավապահները Թևանյանի տնից
Հիմա խուզարկելու են ավտոտնակս. ի՞նչ են տարել իրավապահները Թևանյանի տնից
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանի բնակարանն իրավապահները խուզարկել են շուրջ 4 ժամ։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T16:17+0400
2026-05-22T16:17+0400
2026-05-22T17:42+0400
հայաստան
անդրանիկ թևանյան
խուզարկություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102499779_0:0:1275:717_1920x0_80_0_0_2c2b5bc38a335921717792dca19a9d52.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ու ԱԱԾ ծառայողները հիմա էլ խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանի ավտոտնակը։ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել էին «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և այնտեղ էին խուզարկություն իրականացնում։ Թևանյանի բնակարանը սկսեցին խուզարկել ժամը 12։00-ի սահմաններում։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, որ շուրջ 4 ժամ տևած խուզարկությունից հետո նրանք համակարգիչ են դուրս են բերում։Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Թևանյանը շեշտեց` «ինչ ղալաթ ուզում են, թող անեն»։Քաղաքական գործիչը որոշեց գնալ ԿԸՀ, որտեղ քննվում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու հարցը։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Իրավապահ մարմինները որոշ իրեր դուրս բերեցին Անդրանիկ Թևանյանի տնից
Sputnik Արմենիա
Իրավապահ մարմինները որոշ իրեր դուրս բերեցին Անդրանիկ Թևանյանի տնից
2026-05-22T16:17+0400
true
PT0M36S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102499779_159:0:1115:717_1920x0_80_0_0_40ddf9eadd721fe504a4a49abfc94d43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ թևանյան, видео, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, անդրանիկ թևանյան, видео, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր
Հիմա խուզարկելու են ավտոտնակս. ի՞նչ են տարել իրավապահները Թևանյանի տնից
16:17 22.05.2026 (Թարմացված է: 17:42 22.05.2026) Անդրանիկ Թևանյանի բնակարանն իրավապահները խուզարկել են շուրջ 4 ժամ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ու ԱԱԾ ծառայողները հիմա էլ խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանի ավտոտնակը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան
ներխուժել էին «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և այնտեղ էին խուզարկություն իրականացնում։ Թևանյանի բնակարանը սկսեցին խուզարկել ժամը 12։00-ի սահմաններում։
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, որ շուրջ 4 ժամ տևած խուզարկությունից հետո նրանք համակարգիչ են դուրս են բերում։
«Այնպիսի անհեթեթ ձևակերպումներ կային խուզարկությունների որոշման մեջ, որ անհասկանալի էր, թե ինչն էին եկել խուզարկելու և՛ մեր կուսակցության գրասենյակում, և՛ իմ բնակարանում, հիմա էլ` ավտոտնակումս։ Իրավունք չունեմ բացահայտելու, թե ինչ են տարել, ստորագրություն եմ տվել, որ նախաքննության շրջանակում չեմ կարող ասել։ Միայն կասեմ` մեր կողմից վաղուց մոռացված իրեր էին»,– ասաց Թևանյանը` հավելելով, որ գրասենյակի խուզարկությունների շրջանակում 7or.am-ի գույքն էլ են առգրավել, ու նախընտրական շրջանում խաթարվել է լրատվական կայքի աշխատանքը։
Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ
միջնորդությանը, ապա Թևանյանը շեշտեց` «ինչ ղալաթ ուզում են, թող անեն»։
Քաղաքական գործիչը որոշեց գնալ ԿԸՀ, որտեղ քննվում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու հարցը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին
հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա
հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն
հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։