00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ․ Փաշինյանի պատասխանը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2026
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, հիմա էլ ներգրավված չէ ու ներգրավված չի էլ լինելու։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Թեպետ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողները շատ են, բայց ճգնաժամ չկա։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Փաշինյանը զուգահեռներ անցկացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» լինելու միջև։
«Մինչև հիմա մենք ավիացիոն սև ցուցակում ենք, սա նշանակում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ճգնաժա՞մ կա։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է։ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք վերաբերվում հարգանքով»,- ասաց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ ու ներգրավված չի լինելու։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայաստանյան այցին, Փաշինյանը հակադարձ հարց ուղղեց՝ ինչո՞ւ Հայաստանը նման հարցեր չէր բարձրացնում, երբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ Ադրբեջանի նախագահը Ռուսաստան էր գնում կամ հակառակը։
«Ես դեռ 2022թ․ ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում, էն ժամանակ դեռ ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր, ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ինչի՞ պիտի Ուկրաինայի նախագահը չգար Հայաստան, ի՞նչն է խնդիր։ Մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի՞ անգամ է գնացել Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը քանի՞ անգամ է գնացել Ադրբեջան»,- ասաց Փաշինյանը։
Ամեն ինչ հենց այսպես սկսվեց Ուկրաինայում. Վոլոդինը՝ Հայաստանի քաղաքականության մասին
Անդրադառնալով այն հարցին, թե ՌԴ-ում գտնվող որոշ հայեր մտավախություն ունեն, որ հունիսի 7-ից հետո իրենց կարող են արտաքսել, Փաշինյանը նշեց՝ ինքը նման մտավախություն չունի, և ով անօրինական հիմքով է գտնվում, նորմալ է, որ արտաքսում են։
Հիշեցնենք` Զելենսկին Երևան էր ժամանել` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը, իսկ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հասցեին Զելենսկու՝ երևանյան գագաթնաժողովում հնչեցրած սպառնալիքների մասով արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունն արդեն գրված են պատմական տարեգրության մեջ:
Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Զախարովայի խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։
Ամեն ինչ հենց այսպես սկսվեց Ուկրաինայում. Վոլոդինը՝ Հայաստանի քաղաքականության մասին
Լրահոս
0