https://arm.sputniknews.ru/20260504/pashinjan---zelenski-handipum-e-teghi-unecel-inch-en-qnnarkel-101749512.html
Փաշինյան – Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել. ի՞նչ են քննարկել
Փաշինյան – Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են համագործակցության խորացման կարևորությունը։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T17:08+0400
2026-05-04T17:08+0400
2026-05-04T17:28+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101748998_0:87:1670:1026_1920x0_80_0_0_b41e0e1218251a57a5eb851c82149dff.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։Նշենք, որ Փաշինյանն ու Զելենսկին անգլերեն են զրուցել։Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101748998_93:0:1577:1113_1920x0_80_0_0_8abab6a442090420d0a22c3fdfd94293.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր զելենսկի
հայաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր զելենսկի
Փաշինյան – Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել. ի՞նչ են քննարկել
17:08 04.05.2026 (Թարմացված է: 17:28 04.05.2026) Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են համագործակցության խորացման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
«Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։
Նշենք, որ Փաշինյանն ու Զելենսկին անգլերեն են զրուցել։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: