https://arm.sputniknews.ru/20260522/gazi-tankacum-chi-lini-pajmanagir-unenq-pashinjan-102474053.html
Գազի թանկացում չի լինի՝ պայմանագիր ունենք․ Փաշինյան
Գազի թանկացում չի լինի՝ պայմանագիր ունենք․ Փաշինյան
Sputnik Արմենիա
2022 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը թարմացրել են գազային համաձայնագրերը, որոնցով գազի գինը կայուն է մնում մինչև 2031 թվականը։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T09:10+0400
2026-05-22T09:10+0400
2026-05-22T10:55+0400
գազ
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/256/25/2562524_0:84:1601:984_1920x0_80_0_0_7f0967463f2b78fbf60275479e48be06.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ-ում գազի գնի թանկացում չի կարող լինել, քանի որ գործող պայմանագիր կա։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է՝ նման բան տեղի չի ունենա։ Պապոյանը պնդել էր, որ այնուամենայնիվ, երկիրը «պլան Բ» ևս ունի՝ խոսելով սահմանները բացելու մասին, որտեղով հնարավոր է լինում բեզնին և վառելիք բելեր այլ շուկայից։2022 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվել է գազի ոլորտում 2013 թվականի միջպետական համաձայնագրի լրացում։ Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանի համար գազի գինը չպետք է փոխվի մինչև 2031 թվականի ավարտը։ Գինըկարող է միայն ճշգրտվել՝ կախված մուտքային գազի կալորիականությունից (ստանդարտից բարձր գազի կալորիականության դեպքում գինը բարձրանում է, իսկ նվազելիս՝ նվազում)։ Համաձայնագրերով նախատեսված են նաև ֆինանսական երաշխիքներ «Հրազդան-5» ՋԷԿ-ի աշխատանքի համար, որը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը («Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություն):Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական գազիգնիվերջին բարձրացումը (սահմանին) տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 1-ին, երբ դրա արժեքը 150 դոլարից հասել է 165 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/256/25/2562524_88:0:1511:1067_1920x0_80_0_0_984fb684ff41b1f0790589848a197d44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, ռուսաստան, հայաստան
Գազի թանկացում չի լինի՝ պայմանագիր ունենք․ Փաշինյան
09:10 22.05.2026 (Թարմացված է: 10:55 22.05.2026) 2022 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը թարմացրել են գազային համաձայնագրերը, որոնցով գազի գինը կայուն է մնում մինչև 2031 թվականը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ-ում գազի գնի թանկացում չի կարող լինել, քանի որ գործող պայմանագիր կա։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Նման բան չի կարող լինել, որովհետև մենք գործող պայմանագիր ունենք ու այն փոխշահավետ է։ Գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածւթյուններ ունենք ու պետք է դա պահենք»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի թանկացման հարցին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
վստահեցրել է՝ նման բան տեղի չի ունենա։ Պապոյանը պնդել էր, որ այնուամենայնիվ, երկիրը «պլան Բ» ևս ունի՝ խոսելով սահմանները բացելու մասին, որտեղով հնարավոր է լինում բեզնին և վառելիք բելեր այլ շուկայից։
2022 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվել է գազի ոլորտում 2013 թվականի միջպետական համաձայնագրի լրացում։ Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանի համար գազի գինը չպետք է փոխվի մինչև 2031 թվականի ավարտը։ Գինըկարող է միայն ճշգրտվել՝ կախված մուտքային գազի կալորիականությունից (ստանդարտից բարձր գազի կալորիականության դեպքում գինը բարձրանում է, իսկ նվազելիս՝ նվազում)։ Համաձայնագրերով նախատեսված են նաև ֆինանսական երաշխիքներ «Հրազդան-5» ՋԷԿ-ի աշխատանքի համար, որը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը («Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություն):
Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական գազիգնիվերջին բարձրացումը (սահմանին) տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 1-ին, երբ դրա արժեքը 150 դոլարից հասել է 165 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։