https://arm.sputniknews.ru/20260522/eatmum-kargavitshaki-harcy-karvogh-e-qnnarkel-miajn-hajastany-pashinjan-102474708.html
ԵԱՏՄ–ում կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը․ Փաշինյան
ԵԱՏՄ–ում կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ն կարող է համբերատար պատասխանել ԵԱՏՄ գործընկերների մոտ առաջացած ցանկացած հարցի։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T09:26+0400
2026-05-22T09:26+0400
2026-05-22T09:27+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81313623_0:0:1600:901_1920x0_80_0_0_dd69131f3d93ba7cf944ef5e545fc3ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն` միայն անդամ երկիրը կարող է քննարկել կառույցում իր կարգավիճակի հարցը։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մայիսի 18-ին հայտնեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի թեման կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ ավելի լավ կլինի, եթե Հայաստանում արագ կողմնորոշվեն եվրասիական և եվրոպական միությունների միջև ընտրության հարցում, այդպես ավելի ազնիվ կլինի նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների նկատմամբ: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ մայիսի 21-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81313623_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1f6b7d0f7ae1307cb008a20ef0cb3df4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ԵԱՏՄ–ում կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը․ Փաշինյան
09:26 22.05.2026 (Թարմացված է: 09:27 22.05.2026) Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ն կարող է համբերատար պատասխանել ԵԱՏՄ գործընկերների մոտ առաջացած ցանկացած հարցի։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն` միայն անդամ երկիրը կարող է քննարկել կառույցում իր կարգավիճակի հարցը։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մայիսի 18-ին
հայտնեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի թեման կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ ավելի լավ կլինի, եթե Հայաստանում արագ կողմնորոշվեն եվրասիական և եվրոպական միությունների միջև ընտրության հարցում, այդպես ավելի ազնիվ կլինի նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների նկատմամբ: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ մայիսի 21-ին
հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։
«ԵԱՏՄ կարգավորումներ կան, որով կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն` անդամ երկիրը, այլ պրոցեդուրա չկա։ Ցանկացած հարց գործընկերների մոտ կարող է ծագել, մենք էլ համբերատար կպատասխանենք»,- նշեց Փաշինյանը։
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Մայիսի 9-ին
Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։