https://arm.sputniknews.ru/20260522/datakhazy-dimel-e-kyh-tevanjanin-andzernmkheliutjunic-zrkelu-ev-qrhetapndum-skselu-hamar-102488711.html
Դատախազը ԿԸՀ է դիմել Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար
Դատախազը ԿԸՀ է դիմել Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար
Sputnik Արմենիա
Այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում և Թևանյանի բնակարանում։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T12:23+0400
2026-05-22T12:23+0400
2026-05-22T16:19+0400
անդրանիկ թևանյան
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102459392_0:43:2560:1483_1920x0_80_0_0_874300e230da357deee94686d25f55f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում և Անդրանիկ Թևանյանի բնակարանում։Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։
https://arm.sputniknews.ru/20260522/kargavitshak-chunem-iravapahnern-arden-tevanjani-bnakaranum-en-khuzarkutjun-anum-102488567.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102459392_25:0:2300:1706_1920x0_80_0_0_e5564aa5f7921eac23be4728323da7d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դատախազ
անդրանիկ թևանյան, հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դատախազ
Դատախազը ԿԸՀ է դիմել Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար
12:23 22.05.2026 (Թարմացված է: 16:19 22.05.2026) Այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում և Թևանյանի բնակարանում։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին
հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա
հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն
հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում և Անդրանիկ Թևանյանի բնակարանում։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։