https://arm.sputniknews.ru/20260521/vahagn-chakhaljany-kmna-tnajin-kalanqi-tak-datarany-merzhec-ashkhatelu-tujltvutjan-khndranqy-102457885.html
Վահագն Չախալյանը կմնա տնային կալանքի տակ. դատարանը մերժեց աշխատելու թույլտվության խնդրանքը
Վահագն Չախալյանը կմնա տնային կալանքի տակ. դատարանը մերժեց աշխատելու թույլտվության խնդրանքը
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը դատարանին հիշեցրել է, որ Չախալյանը բազմազավակ հայր է և պետք է հոգա զավակների կրթության ծախսերը, սակայն դատարանը մասնակի բավարարեց... 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T18:13+0400
2026-05-21T18:13+0400
2026-05-21T18:13+0400
վահագն չախալյան
կալանք
տնային կալանք
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96299370_0:0:693:390_1920x0_80_0_0_24d35ed1fa3d3b9204574e4c46af5ca4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց տնային կալանքը չփոխվեց։ Դատարանը մասնակի բավարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը և կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով. հանրային մեղադրողը պահանջել էր տնային կալանքը երկարաձգել 3 ամսով։Դատարանն ամբողջությամբ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Փաստաբանները դատարանին հիշեցրին, որ Չախալյանն ընտանիքի հայր է. նրա զավակներից մեկն ուսանող է, որի ուսման վարձը կազմում է 950 հազար դրամ, իսկ մյուս երկու զավակները՝ Գայանե և Դավիթ Չախալյանները, դպրոցական են՝ 850 հազար դրամ ուսման վարձով։Վահագն Չախալյանը խնդրեց դատարանին իրեն աշխատելու հնարավորություն տալ, որպեսզի կարողանա ֆինանսապես աջակցել ընտանիքին։Պաշտպանական կողմը նաև շեշտեց, որ իրենք մինչև այսօր հստակ չգիտեն, թե ինչում է մեղադրվում Վահագն Չախալյանը, քանի որ հստակ մեղադրական եզրակացություն դեռևս չի ներկայացվել։Խափանման միջոցի քննարկման ժամանակ բանավեճ եղավ հանրային մեղադրողների և Չախալյանի փաստաբանների միջև։ Պաշտպանները հայտարարեցին, թե հանրային մեղադրողները` որպես մասնագետ, չունեն իրենց հստակ տեսակետը, հանրային մեղադրողներն էլ հորդորեցին դատարանին ավելի ուշադիր լինել ու թույլ չտալ իրենց վիրավորել։Միջամտեց նաև Բագրատ սրբազանը` զարմանալով, թե ինչից են վիրավորվել հանրային մեղադրողները։ Բանավեճին միջամտեց նաև Արթուր Սարգսյանը` հորդորելով մեղադրողներին կոռեկտ խոսել սրբազանի հետ. նրանք սրբազանին կարգի հրավիրելու կոչ էին արել։ Դատական նիստը 5 րոպե ընդմիջվեց։Հիշեցնենք` «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը կալանավորված է 2025 թվականի հուլիսի 5–ից։2026–ի փետրվարի 26–ին Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված չբացակայելու արգելքով։Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96299370_64:0:680:462_1920x0_80_0_0_6c8f816cff16be830fd8eb1f85c038df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն չախալյան, կալանք, տնային կալանք, դատ, դատարան
վահագն չախալյան, կալանք, տնային կալանք, դատ, դատարան
Վահագն Չախալյանը կմնա տնային կալանքի տակ. դատարանը մերժեց աշխատելու թույլտվության խնդրանքը
Պաշտպանական կողմը դատարանին հիշեցրել է, որ Չախալյանը բազմազավակ հայր է և պետք է հոգա զավակների կրթության ծախսերը, սակայն դատարանը մասնակի բավարարեց մեղադրողների միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց տնային կալանքը չփոխվեց։ Դատարանը մասնակի բավարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը և կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով. հանրային մեղադրողը պահանջել էր տնային կալանքը երկարաձգել 3 ամսով։
Դատարանն ամբողջությամբ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Փաստաբանները դատարանին հիշեցրին, որ Չախալյանն ընտանիքի հայր է. նրա զավակներից մեկն ուսանող է, որի ուսման վարձը կազմում է 950 հազար դրամ, իսկ մյուս երկու զավակները՝ Գայանե և Դավիթ Չախալյանները, դպրոցական են՝ 850 հազար դրամ ուսման վարձով։
Վահագն Չախալյանը խնդրեց դատարանին իրեն աշխատելու հնարավորություն տալ, որպեսզի կարողանա ֆինանսապես աջակցել ընտանիքին։
«Գոնե Քասախի տարածքում մի բարիք ստեղծեմ, թեկուզ 3 կմ շառավղով։ Եթե մտավախություն կա, որ գործով վկաների հետ կարող եմ շփվել, կարող եք սահմանափակել այդ շփումները»,– ասաց Չախալյանը։
Պաշտպանական կողմը նաև շեշտեց, որ իրենք մինչև այսօր հստակ չգիտեն, թե ինչում է մեղադրվում Վահագն Չախալյանը, քանի որ հստակ մեղադրական եզրակացություն դեռևս չի ներկայացվել։
Խափանման միջոցի քննարկման ժամանակ բանավեճ եղավ հանրային մեղադրողների և Չախալյանի փաստաբանների միջև։ Պաշտպանները հայտարարեցին, թե հանրային մեղադրողները` որպես մասնագետ, չունեն իրենց հստակ տեսակետը, հանրային մեղադրողներն էլ հորդորեցին դատարանին ավելի ուշադիր լինել ու թույլ չտալ իրենց վիրավորել։
Միջամտեց նաև Բագրատ սրբազանը` զարմանալով, թե ինչից են վիրավորվել հանրային մեղադրողները։ Բանավեճին միջամտեց նաև Արթուր Սարգսյանը` հորդորելով մեղադրողներին կոռեկտ խոսել սրբազանի հետ. նրանք սրբազանին կարգի հրավիրելու կոչ էին արել։ Դատական նիստը 5 րոպե ընդմիջվեց։
Հիշեցնենք` «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ
Վահագն Չախալյանը կալանավորված է 2025 թվականի հուլիսի 5–ից։
Հավելենք, որ ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։