https://arm.sputniknews.ru/20260521/sizrani-vra-ukrainakan-atsneri-hardzakman-hetevanqvov-2-mard-e-mahacel-samaraji-marzpet-102424219.html
Սիզրանի վրա ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել. Սամարայի մարզպետ
Սիզրանի վրա ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել. Սամարայի մարզպետ
Sputnik Արմենիա
Մարզպետը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T10:04+0400
2026-05-21T10:04+0400
2026-05-21T10:05+0400
ռուսաստան
սամարա
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93678965_0:18:3072:1746_1920x0_80_0_0_d2148d2ed4dd0aa1495bd650446b8a12.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սիզրանի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։Նա հիշեցրել է, որ արգելվում է ԱԹՍ–ների և դրանց կիրառման հետևանքների նկարահանումը, լուսանկարների ու տեսանյութերի հրապարակումը։«ԱԹՍ–ների բեկորներին մոտենալը վտանգավոր է։ Հայտնաբերելու դեպքում պետք է զանգել թեժ գիծ` 112 հեռախոսահամարին», – հավելել է մարզպետը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
սամարա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93678965_251:0:2982:2048_1920x0_80_0_0_429099c542c72d3d3b130b5d1b6bb8c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սամարա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), մահ
ռուսաստան, սամարա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), մահ
Սիզրանի վրա ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել. Սամարայի մարզպետ
10:04 21.05.2026 (Թարմացված է: 10:05 21.05.2026) Մարզպետը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սիզրանի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
«Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ–ներով գրոհում են Սիզրանի վրա։ Ցավով հայտնում եմ` թշնամու անմարդկային գործողությունների պատճառով երկու մարդ է զոհվել։ Ցավակցում եմ հարազատներին ու մտերիմներին։ Կան նաև վիրավորներ։ Հնարավոր ողջ օգնությունը ցուցաբերում ենք», – գրել է մարզպետը տելեգրամյան ալիքում։
Նա հիշեցրել է, որ արգելվում է ԱԹՍ–ների և դրանց կիրառման հետևանքների նկարահանումը, լուսանկարների ու տեսանյութերի հրապարակումը։
«ԱԹՍ–ների բեկորներին մոտենալը վտանգավոր է։ Հայտնաբերելու դեպքում պետք է զանգել թեժ գիծ` 112 հեռախոսահամարին», – հավելել է մարզպետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։