00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռյուտեին Նիդեռլանդներում լսումների կկանչեն COVID-19-ի հետ կապված քաղաքականության պատճառով

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոց Մարկ Ռյուտե
 Մարկ Ռյուտե - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2026
Բաժանորդագրվել
Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 47 վկայի։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Նիդեռլանդների նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ցուցմունք տալու կկանչեն COVID-19 համավարակի ժամանակահատվածում Նիդեռլանդների իշխանությունների գործողությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հանրային լսումներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով RTL Nieuws հեռուստաալիքին։
Որքա՞ն գումար է Հայաստանը ծախսել վերջին 4 տարում COVID-19-ի դեմ պատվաստանյութ գնելու համար
Բացի Ռյուտեից, հանձնաժողովը կլսի նաև առողջապահության նախկին նախարար Հուգո դե Յոնգեին և Հանրային առողջապահության ու շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի (RIVM) նախկին ղեկավար Յաապ վան Դիսելին։
Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 47 վկայի։ Լսումները կտևեն ինը շաբաթ և կընդգրկեն 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի գարուն ընկած ժամանակահատվածը՝ համավարակի սկզբից մինչև սահմանափակող միջոցների մեծ մասի չեղարկումը։
Հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել համավարակի ժամանակ կառավարության և խորհրդարանի ընդունած որոշումները` ներառյալ լոքդաունների, պարետային ժամի, COVID-անցագրերի ներդրման, պատվաստումների անցկացման, ինչպես նաև առողջապահական համակարգի և կրթության վրա սահմանափակումների ազդեցության վերաբերյալ։
ԱՀԿ–ն բացատրել է` ինչու կորոնավիրուսի ախտանշանները չեն անցնում
Մարկ Ռյուտեի կաբինետի քաղաքականությունը համավարակի շրջանում բազմիցս հանրային քննարկումների առարկա է դարձել, այդ թվում՝ «կոլեկտիվ իմունիտետի» ռազմավարության քննարկման, այնուհետև սահմանափակումների արագ մեղմացման պատճառով։
Լրահոս
0