https://arm.sputniknews.ru/20251211/ahkn-bacatrel-e-inchu-kvorvonavirusi-akhtanshannery-chen-ancnum-96795359.html
ԱՀԿ–ն բացատրել է` ինչու կորոնավիրուսի ախտանշանները չեն անցնում
ԱՀԿ–ն բացատրել է` ինչու կորոնավիրուսի ախտանշանները չեն անցնում
Sputnik Արմենիա
Հետազոտությունների ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների և հիշողության վատթարացման կամ նմանատիպ ախտանիշների միջև կապ չկա: 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T21:34+0400
2025-12-11T21:34+0400
2025-12-11T21:35+0400
կորոնավիրուս
ախտանշան
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1a/38003256_0:350:3018:2048_1920x0_80_0_0_c76707fe745c2e72cfe1a7022bff2f00.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. COVID-19-ով հիվանդացածների շուրջ 6 տոկոսը շարունակում է երկար ժամանակ զգալ ախտանշանները։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։Նա ընդգծել է, որ ուսումնասիրությունները կապ չեն հայտնաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստման և հիշողության խանգարման կամ նմանատիպ ախտանիշների միջև։ Նման ախտանիշները, նրա խոսքով, առաջանում են բուն վարակի պատճառով, ոչ թե պատվաստումների։ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նույնպես տարակուսանք է հայտնել պատվաստումը նման հետևանքների հետ կապելու փորձերի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ COVID-19-ը, չնայած կորցրել է իր գագաթնակետային ինտենսիվությունը, սակայն շարունակում է տարածվել, մուտացվել և լուրջ սպառնալիք ներկայացնել ռիսկային խմբերի համար։Նա հայտնել է, որ ԱՀԿ-ն ներկայացրել է կորոնավիրուսային սպառնալիքների՝ COVID-19-ի, MERS-ի և ապագա հնարավոր կորոնավիրուսների դեմ պայքարի նոր ռազմավարական ծրագիր։ Փաստաթուղթը, նրա խոսքով, նշանավորում է անցում արտակարգ իրավիճակներից դեպի կորոնավիրուսային հիվանդությունների երկարաժամկետ, համակարգային կառավարում։Ո՞ր դեպքում աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման․ Ավանեսյանը ներկայացրել է ՍՇՎ վիճակը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1a/38003256_238:0:2969:2048_1920x0_80_0_0_13c1a39d91b5f30550e9a413105f9468.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուս, ախտանշան, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), հիվանդություն
կորոնավիրուս, ախտանշան, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), հիվանդություն
ԱՀԿ–ն բացատրել է` ինչու կորոնավիրուսի ախտանշանները չեն անցնում
21:34 11.12.2025 (Թարմացված է: 21:35 11.12.2025) Հետազոտությունների ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների և հիշողության վատթարացման կամ նմանատիպ ախտանիշների միջև կապ չկա:
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. COVID-19-ով հիվանդացածների շուրջ 6 տոկոսը շարունակում է երկար ժամանակ զգալ ախտանշանները։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«100 մարդուց վեցը դեռևս զգում են վարակի հետևանքները՝ սկսած թեթև հոգնածությունից մինչև հիշողության խնդիրներ և այսպես կոչված «գլխի մշուշվածություն»»,- Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ իրավիճակներին արձագանքման բաժնի ղեկավար Աբդիրահման Մահամուդը։
Նա ընդգծել է, որ ուսումնասիրությունները կապ չեն հայտնաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստման և հիշողության խանգարման կամ նմանատիպ ախտանիշների միջև։ Նման ախտանիշները, նրա խոսքով, առաջանում են բուն վարակի պատճառով, ոչ թե պատվաստումների։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նույնպես տարակուսանք է հայտնել պատվաստումը նման հետևանքների հետ կապելու փորձերի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ COVID-19-ը, չնայած կորցրել է իր գագաթնակետային ինտենսիվությունը, սակայն շարունակում է տարածվել, մուտացվել և լուրջ սպառնալիք ներկայացնել ռիսկային խմբերի համար։
Նա հայտնել է, որ ԱՀԿ-ն ներկայացրել է կորոնավիրուսային սպառնալիքների՝ COVID-19-ի, MERS-ի և ապագա հնարավոր կորոնավիրուսների դեմ պայքարի նոր ռազմավարական ծրագիր։ Փաստաթուղթը, նրա խոսքով, նշանավորում է անցում արտակարգ իրավիճակներից դեպի կորոնավիրուսային հիվանդությունների երկարաժամկետ, համակարգային կառավարում։