00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Եղածը քամենք, հետո այլ բան կգտնենք». Սաֆրանչուկը՝ ՌԴ-ի հետ ՀՀ հարաբերությունների մասին

© SputnikԻվան Սաֆրանչուկ
Իվան Սաֆրանչուկ - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի քաղաքագետն անհանգստացած է Երևանից հնչող հայտարարություններից, որոնք կասկածի տակ են դնում հարաբերությունների պատմական շերտը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան։ Ռուսաստանում տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ հարաբերությունները դիտարկում են որպես ժամանակավոր և զուտ մարտավարական գործիք։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, պրոֆեսոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի առաջատար գիտաշխատող Իվան Սաֆրանչուկը։
Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանում հենց այդպես է ընկալվում հայ-ռուսական երկխոսության մթնոլորտը։
«Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ խորը և ռազմավարական հարաբերություններն ընկալում է որպես մարտավարական գործիք։ Տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է. առայժմ դրանից կարելի է օգտվել, իսկ հետո արդեն այլ բան կգտնենք։ Նախ, այստեղ եղածը մինչև վերջ քամենք, հետո ուրիշ կողմ կթեքվենք: Հենց այդպիսի տպավորություն է ստեղծվում հիմա։ Եվ դա վերջնականապես ամրապնդվեց երևանյան վերջին եվրոպական գագաթաժողովներով», - հայտարարել է փորձագետը։
Նրա կարծիքով, գագաթաժողովները հստակ ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունների ռազմավարական նկատառումները կապված են ոչ թե Ռուսաստանի, այլ նրանց հետ, որոնք այժմ Ռուսաստանին իրենց թշնամին են անվանում: Սաֆրանչուկը նկատեց նաև, որ Երևանից լրջագույն հայտարարություններ են հնչում ռազմավարական գծի փոփոխության մասին, նույնիսկ հետխորհրդային շրջանի հարաբերությունների հետ կապված։ Այս հայտարարությունները կապված են մի շերտի հետ, որը չափվում է դարերով։ Դա ընդհանուր պատմական ճակատագրի շերտն է։ Փոխվում է առաջնահերթությունների համակարգը՝ որն է լավը, որն է վատը։
«Կցանկանայի, որ հայ հասարակությունը լիովին գիտակցեր ընդունվող որոշումների մասշտաբը։ Այդպիսի որոշումները պետք է ընդունվեն բաց, թափանցիկ և գիտակցաբար։ Բայց Երևանը միաժամանակ ասում է, թե լուրջ բան չկա, ուշադրություն դարձնել պետք չէ։ Մոսկվայում, առնվազն փորձագիտական մակարդակով, դա ընկալվում է որպես իրական մտադրությունները թաքցնելու փորձ», - նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ նման սցենար արդեն կար Ուկրաինայում, երբ պաշտոնական հայտարարությունները հակասում էին հետագա գործողություններին։ Սաֆրանչուկը հիշեցրեց, որ Վլադիմիր Զելենսկին իշխանության եկավ Դոնբասում խաղաղության կարգախոսներով, սակայն հետո ռազմական գործողությունները միայն ուժեղացան։ Նման փորձը, փորձագետի կարծիքով, անխուսափելի լարվածություն է առաջացնում։
Ընդ որում, Սաֆրանչուկը նշեց, որ հասկանում է Լեռնային Ղարաբաղի ողբերգության շուրջ հայ հասարակության վերաբերմունքը: Սակայն, ըստ նրա, միշտ այս հարցն է առաջանում՝ արդյոք դա տեղի ունեցավ, քանի որ Հայաստանը չափազանց շա՞տ էր հենվում Ռուսաստանի վրա, թե՞ հակառակը՝ որ Երևանը կրիտիկական պահին սկսեց հեռանալ Մոսկվայի հետ ուղիղ և հասկանալի հարաբերություններից։
Փորձագետը տարածաշրջանի համար գլխավոր պոտենցիալ սպառնալիք է համարում Թուրքիայի ուժեղացումն ու տարածաշրջանային հեգեմոնիայի ձգտումը։ Նրա կարծիքով, Ռուսաստանի շահն այն է, որ տարածաշրջանային կարգը չկառուցվի գերիշխանության սկզբունքով և Հայաստանի շահերը չոտնահարվեն: Մոսկվային ձեռնտու է որոշումներ կայացնելիս Հայաստանի ինքնիշխանության պահպանումը։
Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, թե Արևմուտքը փորձում է Հայաստանին իր կողմը քաշել, հասնել ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական և առևտրային, ներդրումային կապերի խզմանը։
Ապրիլի 1-ին Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձավ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի թեմային: Նա հայտարարեց, որ Ռուսաստանը հարգում է հայ բարեկամների ցանկացած ընտրություն, սակայն ԵԱՏՄ շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե երկիրը ընտրի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը: Իսկ արդեն մայիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարեց, որ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցում։ Ռուսաստանի նախագահը հնարավոր համարեց «կիրթ ապահարզանի» հնարավորությունը Հայաստանում հանրաքվեի միջոցով:
Իր հերթին Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում:
Լրահոս
0