https://arm.sputniknews.ru/20260519/eatmum-hajastani-kargavitshaki-harcy-kqnnarkvi-majisi-29-in-astanajum-overchuk-102355585.html
ԵԱՏՄ–ում Հայաստանի կարգավիճակի հարցը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում. Օվերչուկ
ԵԱՏՄ–ում Հայաստանի կարգավիճակի հարցը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը կրկնել է՝ ԵԱՏՄ անդամակցության 11 տարիների ընթացքում աճել է ՀՀ–ի կենսամակարդակը և ՀՆԱ-ն։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T18:13+0400
2026-05-19T18:13+0400
2026-05-19T18:14+0400
հայաստան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_0:160:3072:1888_1920x0_80_0_0_e68fafa983b50b14f6d08ddaf05bec31.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:«Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց տեսնում ենք այն խնդիրները, որոնք կլինեն ԵՄ-ին միանալու կամ մերձենալու դեպքում։ Ըստ էության, դրանք արդեն առաջանում են»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։Նա կրկնել է՝ ԵԱՏՄ անդամակցության 11 տարիների ընթացքում աճել է ՀՀ–ի կենսամակարդակը և ՀՆԱ-ն։ Դա, ըստ Օվերչուկի, տեղի է ունենում հիմնականում այն տնտեսական արտոնությունների շնորհիվ, որոնք տալիս է ԵԱՏՄ մասնակցությունը, և ոչ ոք չի կարող փոխարինել այդ առավելությունները Հայաստանի համար։Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_203ea0b415892d74001adbc9906d7e34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ
հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ
ԵԱՏՄ–ում Հայաստանի կարգավիճակի հարցը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում. Օվերչուկ
18:13 19.05.2026 (Թարմացված է: 18:14 19.05.2026) ՌԴ փոխվարչապետը կրկնել է՝ ԵԱՏՄ անդամակցության 11 տարիների ընթացքում աճել է ՀՀ–ի կենսամակարդակը և ՀՆԱ-ն։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
«Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց տեսնում ենք այն խնդիրները, որոնք կլինեն ԵՄ-ին միանալու կամ մերձենալու դեպքում։ Ըստ էության, դրանք արդեն առաջանում են»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նա կրկնել է՝ ԵԱՏՄ անդամակցության 11 տարիների ընթացքում աճել է ՀՀ–ի կենսամակարդակը և ՀՆԱ-ն։ Դա, ըստ Օվերչուկի, տեղի է ունենում հիմնականում այն տնտեսական արտոնությունների շնորհիվ, որոնք տալիս է ԵԱՏՄ մասնակցությունը, և ոչ ոք չի կարող փոխարինել այդ առավելությունները Հայաստանի համար։
«Լավ կլինի, եթե Հայաստանում արագ կողմնորոշվեն, այդպես ավելի ազնիվ կլինի և՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, և՛ հենց Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, այս անորոշությունը ստիպում է տնտեսական օպերատորներին սպասողական վիճակում մնալ և խանգարում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների կառուցմանը։ Ընդգծում եմ՝ մենք ուզում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, սակայն ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է»,- ասել է փոխվարչապետը։
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Մայիսի 9-ին
Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։