https://arm.sputniknews.ru/20260521/du-status-grvogh-ches-ajl-petakan-pashtvonja-inchu-hhum-insiderin-qajler-chhetevecin-102461007.html
Դու ստատուս գրող չես, այլ պետական պաշտոնյա. ինչո՞ւ ՀՀ–ում Insider–ին քայլեր չհետևեցին
Դու ստատուս գրող չես, այլ պետական պաշտոնյա. ինչո՞ւ ՀՀ–ում Insider–ին քայլեր չհետևեցին
Sputnik Արմենիա
Քաղաքագետի դիտարկմամբ` պարբերականը հիբրիդային պատերազմ վարելու գործիքակազմի շրջանակներում կիրառում է նաև հետախուզական տվյալների լեգալիզացիա։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T23:04+0400
2026-05-21T23:04+0400
2026-05-21T23:04+0400
արևմուտք
քարոզ
քարոզարշավ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
գործակալ
հոդված
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100044786_0:45:1440:855_1920x0_80_0_0_7a456c0be2a21f0664c442594b07d2fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները պետք է ոչ թե փաստերի արձանագրումով զբաղվեն, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով «The Insider» պարերականում 2026 թվականի մայիսի 19-ին հրապարակված «Բռնել մորուքից» վերնագրով հոդվածի շուրջ ՀՀ իշխանության և մերձիշխանական մեդիադաշտում բարձրացած աղմուկը։Նշենք` հոդվածում նշվում է, իբր Հայաստանում աշխատում են ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և փորձում են ազդել առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Այս «տեղեկատվությունն» իրենց հրապարակային ելույթներում ու սոցհարթակներում սկսեցին լայնորեն տարածել նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց հոդվածին` այն որակելով որպես կեղծիք։ Բանն այն է, որ հոդվածում հիշատակվում է «Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Միշլյավկինին», որը «բնակվում է Հայաստանում» և ղեկավարում «բազմաթիվ գործակալների»։ Այնինչ տվյալ դիվանագետը երբեք առևտրային ներկայացուցիչ չի եղել։ Նա եղել է դեսպանատան կցորդ, ավելին` վեց ամիս առաջ լքել է Հայաստանը:Քաղաքագետի խոսքով` եթե կոնկրետ գործողություն չի արվում, ուրեմն այս ամենն ընդամենը հիբրիդային պատերազմի մի մաս է, որի համար օգտագործվում է Բալթյան երկրներից մեկում գրանցված և աշխատող ռուսալեզու «The Insider»–ը։«Սա ոչ թե լրատվամիջոց է, այլ գործիք, բութ քարոզչական գործիք, որի օգնությանը դիմել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որովհետև էն թեզերը, որոնք ներկայացված են էդ հոդվածում, դրանք ոչ այնքան լրագրողական հետաքննության արդյունքներ կարող են դիտարկվել, այլ ավելի շատ քաղաքական դիրքորոշման արձանագրում են` լրագրողական հետաքննության անվան տակ»,– նկատում է Մաթևոսյանը։Զախարովան ցինիզմ է անվանել Արևմուտքի մեղադրանքները, թե ՌԴ-ն «արշավ է սկսել» Փաշինյանի դեմՔաղաքագետի դիտարկմամբ` պարբերականը հիբրիդային պատերազմ վարելու գործիքակազմի շրջանակներում կիրառում է նաև հետախուզական տվյալների լեգալիզացիա։«Այսինքն, եթե ինչ-որ մի երկրի հետախուզական ծառայությունը ինչ–որ տվյալներ է ստանում Ռուսաստանի մասին, այս տեսակ պարբերականների միջոցով դրանք փորձ է արվում հրապարակել։ Շատ դեպքերում այդ տվյալներում ներկայացվում են կիսաճշմարտություններ»,– նշում է քաղաքագետը։Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը հատկապես ընտրարշավի ֆոնին հայտարարում է, որ Պուտինն իր ընկերն է և Ռուսաստանին պետք է վերաբերվել որպես գերտերության` հարգանքով։Բենիամին Մաթևոսյանի գնահատմամբ` Փաշինյանն այսկերպ փորձում է փարատել պետական ապարատի, կառավարման համակարգի, ուժայինների և հայկական բիզնեսի շրջանակներում առկա մտահոգությունները։Իրականում, քաղաքագետի դիտարկմամբ, Փաշինյանը որոշում է կայացրել Հայաստանը ներգրավել մի ինտեգրացիոն միավորման մեջ, որը Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի։«Ինքը միանում է Ռուսաստանի դեմ պատերազմող դաշինքին։ Դաշինք, որը պահանջում է ակտիվ մասնակցել Ռուսաստանի դեմ պատերազմին, և այնտեղ չեն պատրաստվում անգամ Հայաստանի այս ճանապարհը ֆինանսավորել»,– պնդում է մեր զրուցակիցը։Նիկոլը դրսի ազդեցության թեման ընտրել է իրական պատկերը քողարկելու համար. Վահե ՀովհաննիսյանՀիշեցնենք` ՀՀ վարչապետ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի առաջնորդները օտարերկրյա գործակալներ են։ Լրտեսների և «Կրեմլի գործակալների» թեման ակտիվորեն առաջ է մղվում իշխանամետ ԶԼՄ–ներում ու սոցցանցային էջերում։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100044786_0:0:1440:1080_1920x0_80_0_0_93db0c35daf771a22b2956f214669427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արևմուտք, քարոզ, քարոզարշավ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գործակալ, հոդված
արևմուտք, քարոզ, քարոզարշավ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գործակալ, հոդված
Դու ստատուս գրող չես, այլ պետական պաշտոնյա. ինչո՞ւ ՀՀ–ում Insider–ին քայլեր չհետևեցին
Քաղաքագետի դիտարկմամբ` պարբերականը հիբրիդային պատերազմ վարելու գործիքակազմի շրջանակներում կիրառում է նաև հետախուզական տվյալների լեգալիզացիա։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները պետք է ոչ թե փաստերի արձանագրումով զբաղվեն, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով «The Insider» պարերականում 2026 թվականի մայիսի 19-ին հրապարակված «Բռնել մորուքից» վերնագրով հոդվածի շուրջ ՀՀ իշխանության և մերձիշխանական մեդիադաշտում բարձրացած աղմուկը։
Նշենք` հոդվածում նշվում է, իբր Հայաստանում աշխատում են ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և փորձում են ազդել առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Այս «տեղեկատվությունն» իրենց հրապարակային ելույթներում ու սոցհարթակներում սկսեցին լայնորեն տարածել նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց հոդվածին` այն որակելով որպես կեղծիք։ Բանն այն է, որ հոդվածում հիշատակվում է «Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Միշլյավկինին», որը «բնակվում է Հայաստանում» և ղեկավարում «բազմաթիվ գործակալների»։ Այնինչ տվյալ դիվանագետը երբեք առևտրային ներկայացուցիչ չի եղել։ Նա եղել է դեսպանատան կցորդ, ավելին` վեց ամիս առաջ լքել է Հայաստանը:
«Եթե դու ասում ես, որ դիվանագետը հատուկ ծառայության գործակալ է ու քո դեմ գործողություն է անում, բա հայտարարիր իրեն պերսոնա նոն գրատա։ Դու շարքային ստատուս գրող չես, դու ԱԺ նախագահ ես, պատգամավոր ես, նախարար ես, տեղակալ ես և այլն, և այդպես շարունակ։ Գործողություն արեք։ Իշխանության և քաղաքացիների տարբերությունն այն է, որ երկուսն էլ, ճիշտ է, կարող են արձանագրումներ անել, բայց իշխանությունը կարող է նաև գործողություն անել»,– ասում է Մաթևոսյանը։
Քաղաքագետի խոսքով` եթե կոնկրետ գործողություն չի արվում, ուրեմն այս ամենն ընդամենը հիբրիդային պատերազմի մի մաս է, որի համար օգտագործվում է Բալթյան երկրներից մեկում գրանցված և աշխատող ռուսալեզու «The Insider»–ը։
«Սա ոչ թե լրատվամիջոց է, այլ գործիք, բութ քարոզչական գործիք, որի օգնությանը դիմել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որովհետև էն թեզերը, որոնք ներկայացված են էդ հոդվածում, դրանք ոչ այնքան լրագրողական հետաքննության արդյունքներ կարող են դիտարկվել, այլ ավելի շատ քաղաքական դիրքորոշման արձանագրում են` լրագրողական հետաքննության անվան տակ»,– նկատում է Մաթևոսյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ` պարբերականը հիբրիդային պատերազմ վարելու գործիքակազմի շրջանակներում կիրառում է նաև հետախուզական տվյալների լեգալիզացիա։
«Այսինքն, եթե ինչ-որ մի երկրի հետախուզական ծառայությունը ինչ–որ տվյալներ է ստանում Ռուսաստանի մասին, այս տեսակ պարբերականների միջոցով դրանք փորձ է արվում հրապարակել։ Շատ դեպքերում այդ տվյալներում ներկայացվում են կիսաճշմարտություններ»,– նշում է քաղաքագետը։
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավին զուգահեռ
Նիկոլ Փաշինյանը հատկապես ընտրարշավի ֆոնին հայտարարում է, որ Պուտինն իր ընկերն է և Ռուսաստանին պետք է վերաբերվել որպես գերտերության` հարգանքով։
Բենիամին Մաթևոսյանի գնահատմամբ` Փաշինյանն այսկերպ փորձում է փարատել պետական ապարատի, կառավարման համակարգի, ուժայինների և հայկական բիզնեսի շրջանակներում առկա մտահոգությունները։
«Այն թեզն է փորձում տարածել, թե ժողովուրդ ջան, էդ խնդիրները, որոնք հիմա կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, դրանք ժամանակավոր են, 18 օր հետո և՛ հայկական ծաղիկները կվերադառնան ռուսական շուկա, և՛ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրները չեն լինի»,– կարծում է Մաթևոսյանը։
Իրականում, քաղաքագետի դիտարկմամբ, Փաշինյանը որոշում է կայացրել Հայաստանը ներգրավել մի ինտեգրացիոն միավորման մեջ, որը Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի։
«Ինքը միանում է Ռուսաստանի դեմ պատերազմող դաշինքին։ Դաշինք, որը պահանջում է ակտիվ մասնակցել Ռուսաստանի դեմ պատերազմին, և այնտեղ չեն պատրաստվում անգամ Հայաստանի այս ճանապարհը ֆինանսավորել»,– պնդում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի առաջնորդները օտարերկրյա գործակալներ են։ Լրտեսների և «Կրեմլի գործակալների» թեման ակտիվորեն առաջ է մղվում իշխանամետ ԶԼՄ–ներում ու սոցցանցային էջերում։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։