https://arm.sputniknews.ru/20260521/hhum-kremli-gvortsakalneri-veraberjal-hetaqnnutjuny-bacahajt-sut-e-rd-agn-102435452.html
ՀՀ–ում «Կրեմլի գործակալների» վերաբերյալ «հետաքննությունը» բացահայտ սուտ է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ–ում «Կրեմլի գործակալների» վերաբերյալ «հետաքննությունը» բացահայտ սուտ է. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ն նշել է, որ Բրյուսելը Հայաստանում օգտագործում է «մոլդովական սցենարը». հայկական լրատվական դաշտում տարածված կեղծ լուրը «արագ արձագանքման խմբի» եվրոպացի... 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T12:33+0400
2026-05-21T12:33+0400
2026-05-21T12:38+0400
հայաստան
ռուսաստան
եվրամիություն
գործակալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_0:0:3037:1708_1920x0_80_0_0_068c7a520c4a20fb840d3dab6893da7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն կոշտ հայտարարություն է արել` կապված «The Insider»–ի հրապարակման հետ, որում նշվում էր Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների ենթադրյալ գործունեության մասին։ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ նշվում է, որ «The Insider» օտարերկրյա գործակալ–լրատվամիջոցի ներկայացրած «հետաքննության» մեջ արծարծված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ կեղծիք և կազմակերպված սադրանք, որը նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել ռուսաստանցի դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ։Գերատեսչությունն ընդգծել է` «The Insider-ը, որը Ռուսաստանում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ և անցանկալի կազմակերպություն, վաղուց է վերածվել արտասահմանյան համակարգողների պատվերներ կատարող մեդիամանիպուլյացիայի և կեղծ հակառուսական քարոզչության գործիքի։Խոսքը 2026 թվականի մայիսի 19-ի «Բռնել մորուքից» վերնագրով հոդվածի մասին է, որում պնդում կա այն մասին, որ ռուսական հատուկ ծառայությունները գործունեություն են ծավալում Հայաստանում ։ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ հոդվածի հեղինակները որևէ համոզիչ փաստ չեն ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող արշավի համակարգման կամ ընտրությունները մանիպուլացնելու մեղադրանքները հիմնավորելու համար։Ռուսական կողմը առանձին մեկնաբանել է Երևանում Ռուսական տան հիշատակումը։ ՌԴ ԱԳՆ–ից ընդգծել են, որ կազմակերպության մշակութային, կրթական և մարդասիրական գործունեությունը նրա անմիջական գործառույթն է, և դա «հատուկ ծառայությունների գործողություն» ներկայացնելու փորձերը հակառուսական արշավի մաս է։Նախարարությունը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանի ընդդիմությանը և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանն աջակցող հասարակական գործիչներին վարկաբեկելու փորձերի առնչությամբ։Զախարովան ցինիզմ է անվանել Արևմուտքի մեղադրանքները, թե ՌԴ-ն «արշավ է սկսել» Փաշինյանի դեմՌուսական կողմի հետ նման գործիչների ցանկացած շփում, միջազգային հարթակներում և փորձագիտական միջոցառումներին նրանց մասնակցությունը ավտոմատ կերպով հայտարարվում է որպես «աշխատանք ռուսական հատուկ ծառայությունների համակարգման ներքո», իսկ բուն ընդդիմադիր գործունեությունը` «Կրեմլի օպերացիայի» մաս։«Հայ հասարակությանը փորձում են պարզունակ սխեմա պարտադրել. կառավարությանը քննադատելը համարժեք է Մոսկվայի համար աշխատելուն», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։Գերատեսչությունն ընդգծել է` տեղի ունեցողը «մոլդովական սցենար» է հիշեցնում, որի դեպքում, Մոսկվայի վարկածով, արտաքին խաղացողները միջամտում են ներքին գործընթացներին՝ ժողովրդավարությանը աջակցելու և կոռուպցիայի դեմ պայքարելու կարգախոսների ներքո։Նշվում է, որ հայկական մեդիատիրույթում տարածվող կեղծ լուրը բրյուսելյան քարոզիչների կողմից հակառուսական ուղղվածություն ունեցող հետևողական քայքայիչ աշխատանքի արդյունք է`«Կրեմլից բխող հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի պատրվակով ՌԴ–ին վարկաբեկելու և հայ–ռուսական հարաբերություններին վնաս հասցնելու նպատակով։«Ակնհայտ է Հայաստանի վրա «մոլդովական սցենարի» պրոյեկցիան՝ Ռուսաստանի շուրջ թշնամական, թունավոր մթնոլորտի ստեղծում և տեղական մեդիադաշտի մաքրում այն ամենից, ինչ կապված է մեր երկրի հետ», – նշել է նախարարությունը։ Հիշեցնենք` ՀՀ վարչապետ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի առաջնորդները օտարերկրյա գործակալներ են։ Լրտեսների և «Կրեմլի գործակալների» թեման ակտիվորեն առաջ է մղվում իշխանամետ ԶԼՄ–ներում ու սոցցանցային էջերում։Փաշինյանի ձեռքի գործն է. Կարապետյանը` ԱԴԾ աշխատակից լինելու վերաբերյալ հրապարակման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_154:0:2883:2047_1920x0_80_0_0_ce73e73e8408a3001b4e54df51ef84a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, գործակալ
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, գործակալ
ՀՀ–ում «Կրեմլի գործակալների» վերաբերյալ «հետաքննությունը» բացահայտ սուտ է. ՌԴ ԱԳՆ
12:33 21.05.2026 (Թարմացված է: 12:38 21.05.2026) ՌԴ ԱԳՆ–ն նշել է, որ Բրյուսելը Հայաստանում օգտագործում է «մոլդովական սցենարը». հայկական լրատվական դաշտում տարածված կեղծ լուրը «արագ արձագանքման խմբի» եվրոպացի քարոզիչների կողմից հակառուսական ուղղվածություն ունեցող հետևողական քայքայիչ աշխատանքի արդյունք է։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն կոշտ հայտարարություն է արել` կապված «The Insider»–ի հրապարակման հետ, որում նշվում էր Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների ենթադրյալ գործունեության մասին։
ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ նշվում է, որ «The Insider» օտարերկրյա գործակալ–լրատվամիջոցի ներկայացրած «հետաքննության» մեջ արծարծված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ կեղծիք և կազմակերպված սադրանք, որը նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել ռուսաստանցի դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ։
Գերատեսչությունն ընդգծել է` «The Insider-ը, որը Ռուսաստանում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ և անցանկալի կազմակերպություն, վաղուց է վերածվել արտասահմանյան համակարգողների պատվերներ կատարող մեդիամանիպուլյացիայի և կեղծ հակառուսական քարոզչության գործիքի։
Խոսքը 2026 թվականի մայիսի 19-ի «Բռնել մորուքից» վերնագրով հոդվածի մասին է, որում պնդում կա այն մասին, որ ռուսական հատուկ ծառայությունները գործունեություն են ծավալում Հայաստանում ։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ հոդվածի հեղինակները որևէ համոզիչ փաստ չեն ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող արշավի համակարգման կամ ընտրությունները մանիպուլացնելու մեղադրանքները հիմնավորելու համար։
«Որպես ապացույց կասկածելի սքրինշոթներ և անհայտ փաստաթղթերից հատվածներ են ներկայացվում, հղումներ արվում անանուն աղբյուրների ու ԶԼՄ–ների, որոնք վաղուց արատավորել են իրենց անունը ապատեղեկատվություն տարածելով և հակառուսական կողմնակալությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Ռուսական կողմը առանձին մեկնաբանել է Երևանում Ռուսական տան հիշատակումը։ ՌԴ ԱԳՆ–ից ընդգծել են, որ կազմակերպության մշակութային, կրթական և մարդասիրական գործունեությունը նրա անմիջական գործառույթն է, և դա «հատուկ ծառայությունների գործողություն» ներկայացնելու փորձերը հակառուսական արշավի մաս է։
Նախարարությունը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանի ընդդիմությանը և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանն աջակցող հասարակական գործիչներին վարկաբեկելու փորձերի առնչությամբ։
Ռուսական կողմի հետ նման գործիչների ցանկացած շփում, միջազգային հարթակներում և փորձագիտական միջոցառումներին նրանց մասնակցությունը ավտոմատ կերպով հայտարարվում է որպես «աշխատանք ռուսական հատուկ ծառայությունների համակարգման ներքո», իսկ բուն ընդդիմադիր գործունեությունը` «Կրեմլի օպերացիայի» մաս։
«Հայ հասարակությանը փորձում են պարզունակ սխեմա պարտադրել. կառավարությանը քննադատելը համարժեք է Մոսկվայի համար աշխատելուն», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։
Գերատեսչությունն ընդգծել է` տեղի ունեցողը «մոլդովական սցենար» է հիշեցնում, որի դեպքում, Մոսկվայի վարկածով, արտաքին խաղացողները միջամտում են ներքին գործընթացներին՝ ժողովրդավարությանը աջակցելու և կոռուպցիայի դեմ պայքարելու կարգախոսների ներքո։
Նշվում է, որ հայկական մեդիատիրույթում տարածվող կեղծ լուրը բրյուսելյան քարոզիչների կողմից հակառուսական ուղղվածություն ունեցող հետևողական քայքայիչ աշխատանքի արդյունք է`«Կրեմլից բխող հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի պատրվակով ՌԴ–ին վարկաբեկելու և հայ–ռուսական հարաբերություններին վնաս հասցնելու նպատակով։
«Ակնհայտ է Հայաստանի վրա «մոլդովական սցենարի» պրոյեկցիան՝ Ռուսաստանի շուրջ թշնամական, թունավոր մթնոլորտի ստեղծում և տեղական մեդիադաշտի մաքրում այն ամենից, ինչ կապված է մեր երկրի հետ», – նշել է նախարարությունը։
Գերատեսչությունը տարակուսանք է հայտնել, որ ՀՀ ղեկավարության առանձին ներկայացուցիչներ հղում են արել «The Insider»-ի հրապարակմանը որպես «ազդեցիկ ռուսական ռեսուրս» և աջակցել են դրանում նշված թեզերին։
«Վստահ ենք` հայ ժողովուրդը թույլ չի տա, որ իրեն խաբեն», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի առաջնորդները օտարերկրյա գործակալներ են։ Լրտեսների և «Կրեմլի գործակալների» թեման ակտիվորեն առաջ է մղվում իշխանամետ ԶԼՄ–ներում ու սոցցանցային էջերում։