https://arm.sputniknews.ru/20260521/bvolvorin-dem-emi-teknatsuneric-evs-12y-durs-kgan-cucakic-kusakcutjan-tsragrery-102437080.html
«Բոլորին դեմ եմ»–ի թեկնածուներից ևս 12–ը դուրս կգան ցուցակից. կուսակցության ծրագրերը
«Բոլորին դեմ եմ»–ի թեկնածուներից ևս 12–ը դուրս կգան ցուցակից. կուսակցության ծրագրերը
Sputnik Արմենիա
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նախատեսում է իշխանության գալու դեպքում արտահերթ ընտրություններ անել։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T13:09+0400
2026-05-21T13:09+0400
2026-05-21T13:51+0400
հայաստան
բոլորին դեմ եմ
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101928744_0:72:2560:1512_1920x0_80_0_0_ab85b4c87c70d995496a89238100cd75.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամներից ևս 12–ը դուրս կգան նախընտրական ցուցակից, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության չգալու, բայց ԱԺ անցնելու դեպքում մանդատները չեն վերցնի։ Այս մասին հայտարարել է «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։Առավոտյան հայտնի դարձավ, որ «Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել, նրանց թվում է նաև բժիշկ Հայկ Մանասյանը։ Այդ պահի դրությամբ նախընտրական ցուցակում ընդգրկված 87 թեկնածուներից մնացել էին 37–ը։Արդյունքում «Բոլորին դեմ եմ»–ի ցուցակում կլինի պատգամավորի 25 թեկնածու։ Քաղաքական ուժը երաշխավորում է, որ հարկ եղած դեպքում կկարողանան իրագործել և՛ իրենց նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, խոստացված ժամկետներում։Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը շատ յուրահատուկ նախընտրական քարոզարշավ է անում՝ «ջուր ծեծելու», «ցեխ շպրտելու», «մուկ տշելու» ակցիաներ անելով։ Շատերը կուսակցությանը քննադատում են անլրջության համար, մինչդեռ «Բոլորին դեմ եմ»-ի անդամները կարծում են, որ սա պայքարի միակ ռացիոնալ ձևն է։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101928744_229:0:2504:1706_1920x0_80_0_0_d3cf235af9275258ab585e68b746541d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բոլորին դեմ եմ, աժ (ազգային ժողով), ընտրություններ
հայաստան, բոլորին դեմ եմ, աժ (ազգային ժողով), ընտրություններ
«Բոլորին դեմ եմ»–ի թեկնածուներից ևս 12–ը դուրս կգան ցուցակից. կուսակցության ծրագրերը
13:09 21.05.2026 (Թարմացված է: 13:51 21.05.2026) «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նախատեսում է իշխանության գալու դեպքում արտահերթ ընտրություններ անել։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամներից ևս 12–ը դուրս կգան նախընտրական ցուցակից, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության չգալու, բայց ԱԺ անցնելու դեպքում մանդատները չեն վերցնի։ Այս մասին հայտարարել է
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։
Առավոտյան
հայտնի դարձավ, որ «Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել, նրանց թվում է նաև բժիշկ Հայկ Մանասյանը։ Այդ պահի դրությամբ նախընտրական ցուցակում ընդգրկված 87 թեկնածուներից մնացել էին 37–ը։
«Մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած 3 փոփոխությունը ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Դրա անհնարինության դեպքում չենք պատրաստվում 5 տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։ Մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև է և ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս է եկել։ Եվս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից»,– ասված է կուսակցության հայտարարությունում։
Արդյունքում «Բոլորին դեմ եմ»–ի ցուցակում կլինի պատգամավորի 25 թեկնածու։ Քաղաքական ուժը երաշխավորում է, որ հարկ եղած դեպքում կկարողանան իրագործել և՛ իրենց նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, խոստացված ժամկետներում։
Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը շատ յուրահատուկ նախընտրական քարոզարշավ է անում՝
«ջուր ծեծելու»,
«ցեխ շպրտելու»,
«մուկ տշելու» ակցիաներ անելով։ Շատերը կուսակցությանը քննադատում են անլրջության համար, մինչդեռ «Բոլորին դեմ եմ»-ի անդամները կարծում են, որ սա պայքարի միակ ռացիոնալ ձևն է։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։