https://arm.sputniknews.ru/20260520/trampin-chhajvoghvec-azdel-chinastani-ev-rusastani-hamagvortsakcutjan-vra-mijazgajnaget-102407113.html
Թրամփին չհաջողվեց ազդել Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության վրա. միջազգայնագետ
Թրամփին չհաջողվեց ազդել Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության վրա. միջազգայնագետ
Sputnik Արմենիա
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ` Պուտինի այցի ընթացքում ստորագրված բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին համատեղ հռչակագրով ազդարարվում է բազմաբևեռ... 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T21:31+0400
2026-05-20T21:31+0400
2026-05-20T21:31+0400
դոնալդ թրամփ
սի ծինփին (չինաստանի նախագահ)
ամն
չինաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
գրիգոր բալասանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102371434_0:0:2017:1136_1920x0_80_0_0_944a884566a73f75d4aacf27ba9e3c79.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան և երկու երկրների միջև վերաթարմացված «Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը» ցույց տվեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվել Չինաստանի առաջնորդ Սի Ծին Փինի հետ հանդիպման ժամանակ ազդել Չինաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցության վրա։ Sputnik Արմենիային այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` վերլուծելով երկու գերտերությունների լիդերների` Չինաստան կատարած այցերի արդյունքները։Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով Պեկին է ժամանել մայիսի 13-ին։ Չինաստան մեկնելուց առաջ նա հայտարարել էր, որ դրական արդյունքներ է ակնկալում այդ ուղևորությունից։ Թրամփի այցից մի քանի օր անց` մայիսի 19–ին, երկօրյա պաշտոնական այցով Չինաստան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մայիսի 20-ին Ռուսաստանի նախագահն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում նաև բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին համատեղ հռչակագիր են ընդունել։Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն այս փաստաթուղթը դիտարկում է որպես բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման մեկնարկի փաստաթղթավորում։Միջազգայնագետն արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն չի բխում ԱՄՆ–ի շահերից, և չի բացառում, որ առաջիկայում ականատես ենք լինելու Թրամփի քաղաքականության կոշտացման և շահերի ավելի լուրջ բախումների` տարբեր տարածաշրջաններում։Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ–Չինաստան հարաբերությունների խորացման մասին«Այնպես որ, այս հանդիպումները ոչ թե միտված էին բեռնաթափելու համաշխարհային քաղաքականության մեջ եղած լարվածությունը, այլ, իմ համեստ կարծիքով, սա նոր լարվածության զարգացման համար հիմք է տալու և տանելու է 2 բևեռների կամ մի քանի բևեռների միջև շատ կոշտ հակամարտության»,– ենթադրում է մեր զրուցակիցը։Չնայած քաղաքական և աշխարհաքաղաքական կոշտ առճակատման կանխատեսումներին` տնտեսական կապերը, Բալասանյանի կարծիքով, համաշխարհային բիզնեսի հիմնական խաղացողների միջև չեն դադարեցվի։Հավելենք, որ Ռուսաստանի ու Չինաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 200 միլիարդ դոլարի սահմանագիծը, իսկ փոխհաշվարկները գրեթե ամբողջությամբ կատարվում են ռուբլով և յուանով։ՌԴ նախագահի երկօրյա այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները 2 տասնյակ համատեղ փաստաթուղթ են ընդունել։
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102371434_0:0:1553:1165_1920x0_80_0_0_a5c24df8760c967d7dddd8e609138296.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), ամն, չինաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, գրիգոր բալասանյան
դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), ամն, չինաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, գրիգոր բալասանյան
Թրամփին չհաջողվեց ազդել Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության վրա. միջազգայնագետ
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ` Պուտինի այցի ընթացքում ստորագրված բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին համատեղ հռչակագրով ազդարարվում է բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման մեկնարկը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան և երկու երկրների միջև վերաթարմացված «Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը» ցույց տվեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվել Չինաստանի առաջնորդ Սի Ծին Փինի հետ հանդիպման ժամանակ ազդել Չինաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցության վրա։
Sputnik Արմենիային այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` վերլուծելով երկու գերտերությունների լիդերների` Չինաստան կատարած այցերի արդյունքները։
Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը պետական այցով Պեկին է ժամանել մայիսի 13-ին։ Չինաստան մեկնելուց առաջ նա հայտարարել էր, որ դրական արդյունքներ է ակնկալում այդ ուղևորությունից։ Թրամփի այցից մի քանի օր անց` մայիսի 19–ին,
երկօրյա պաշտոնական այցով Չինաստան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մայիսի 20-ին Ռուսաստանի նախագահն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում նաև բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին համատեղ հռչակագիր են ընդունել։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն այս փաստաթուղթը դիտարկում է որպես բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման մեկնարկի փաստաթղթավորում։
«ՌԴ–ն ու Չինաստանը դառնում են առանձին բևեռ, որի շուրջ աստիճանաբար համախմբվելու են բոլոր այն երկրները, որոնք չեն հանդուրժում հեգեմոնիան` Միացյալ Նահանգների գլխավորությամբ»,– կարծիք է հայտնում Բալասանյանը։
Միջազգայնագետն արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն չի բխում ԱՄՆ–ի շահերից, և չի բացառում, որ առաջիկայում ականատես ենք լինելու Թրամփի քաղաքականության կոշտացման և շահերի ավելի լուրջ բախումների` տարբեր տարածաշրջաններում։
«Այնպես որ, այս հանդիպումները ոչ թե միտված էին բեռնաթափելու համաշխարհային քաղաքականության մեջ եղած լարվածությունը, այլ, իմ համեստ կարծիքով, սա նոր լարվածության զարգացման համար հիմք է տալու և տանելու է 2 բևեռների կամ մի քանի բևեռների միջև շատ կոշտ հակամարտության»,– ենթադրում է մեր զրուցակիցը։
Չնայած քաղաքական և աշխարհաքաղաքական կոշտ առճակատման կանխատեսումներին` տնտեսական կապերը, Բալասանյանի կարծիքով, համաշխարհային բիզնեսի հիմնական խաղացողների միջև չեն դադարեցվի։
«Ուղղակի ես կարծում եմ` ժամացույցների սլաքների ուղղում կատարվեց, և ֆիքսենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը ավելի մտերմացան, ավելի ջերմացան, ինչը նշանակում է, որ ԵՄ–ին կանգնեցրեցին փաստի առաջ։ Հիմա ԵՄ–ն ստիպված է լինելու գնալ այս 2 կենտրոնների հետ հարաբերությունների կարգավորման` անգամ ի հեճուկս Միացյալ Նահանգների ցանկության, քանզի միայնակ չի կարողանալու դիմագրավել այս 2 տնտեսական հսկաների արշավներին»,– շեշտում է մասնագետը։
Հավելենք, որ Ռուսաստանի ու Չինաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 200 միլիարդ դոլարի սահմանագիծը, իսկ փոխհաշվարկները գրեթե ամբողջությամբ կատարվում են ռուբլով և յուանով։