https://arm.sputniknews.ru/20260520/hhn-dashnakcajin-haraberutjunneri-vogun-chhamapataskhanvogh-qajler-e-dzernarkum-shvojgu-102409566.html
ՀՀ–ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու
ՀՀ–ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու
Sputnik Արմենիա
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է` վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվել են մի շարք գործողություններ, որոնք միանշանակ ունեն ոչ... 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T19:17+0400
2026-05-20T19:17+0400
2026-05-20T19:18+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99030467_0:0:3074:1730_1920x0_80_0_0_2c53051b04864d7870acdd6417cc6333.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն:Ինչպես նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը, միջազգային հարթակներում Հայաստանը պարբերաբար միանում է ԵՄ դիրքորոշումներին, ինչպես նաև ակտիվ աշխատանք է տանում ստանդարտների փոփոխման, ԵՄ-ի հետ մաքսային-առևտրային ռեժիմների համաժամանակեցման ուղղությամբ, ինչը կարող է չհամապատասխանել ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի պարտավորություններին:«Վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվել են մի շարք գործողություններ, որոնք միանշանակ ունեն ոչ բարեկամական բնույթ։ Հենց այդպես ենք գնահատում Միջազգային քրեական դատարանին միանալու կարգավիճակը, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրների հանձնելը», – ասել է նա:Շոյգուն քննադատել է Երևանի կողմից Զելենսկուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ելույթի հնարավորություն տալը։ՌԴ անվտանգության Խորհրդի քարտուղարը նշել է`Զելենսկու ելույթում հնչել են սպառնալիքներ, այդ թվում՝ Հաղթանակի օրվա զորահանդեսին հարվածելու մասին։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Երևանը խախտել է նախկինում Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր չձեռնարկելու իր պարտավորությունները։ Նա ասել էր` այն երկիրը, որին Մոսկվայում բարեկամ էին համարում, ամբիոն տրամադրեց ահաբեկչին՝ նեոնացիստական ռեժիմի պարագլխին (նկատի ունի Վլադիմիր Զելենսկուն)։Մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։Գուրգեն Արսենյանը լսել ու Երևանին է փոխանցել ՌԴ ԱԳՆ–ի հնչեցրած հարցերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99030467_318:0:3049:2048_1920x0_80_0_0_01cd45a4377904d9acec3d5cb47a1cc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ շոյգու
հայաստան, ռուսաստան, սերգեյ շոյգու
ՀՀ–ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու
19:17 20.05.2026 (Թարմացված է: 19:18 20.05.2026) ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է` վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվել են մի շարք գործողություններ, որոնք միանշանակ ունեն ոչ բարեկամական բնույթ։ Հ
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն:
«Գաղտնիք չէ, որ այդ երկրի ղեկավարությունը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», - այսօր հատուկ աշխատանքային խմբի նիստում ասել է Շոյգուն:
Ինչպես նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը, միջազգային հարթակներում Հայաստանը պարբերաբար միանում է ԵՄ դիրքորոշումներին, ինչպես նաև ակտիվ աշխատանք է տանում ստանդարտների փոփոխման, ԵՄ-ի հետ մաքսային-առևտրային ռեժիմների համաժամանակեցման ուղղությամբ, ինչը կարող է չհամապատասխանել ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի պարտավորություններին:
«Վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվել են մի շարք գործողություններ, որոնք միանշանակ ունեն ոչ բարեկամական բնույթ։ Հենց այդպես ենք գնահատում Միջազգային քրեական դատարանին միանալու կարգավիճակը, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրների հանձնելը», – ասել է նա:
Շոյգուն քննադատել է Երևանի կողմից Զելենսկուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ելույթի հնարավորություն տալը։
ՌԴ անվտանգության Խորհրդի քարտուղարը նշել է`Զելենսկու ելույթում հնչել են սպառնալիքներ, այդ թվում՝ Հաղթանակի օրվա զորահանդեսին հարվածելու մասին։
«Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր այն հայերի հիշատակի հանդեպ, որոնք կռվել են նացիզմի, այդ բացարձակ չարիքի դեմ՝ չխնայելով իրենց կյանքը»,– հայտարարել է Շոյգուն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Երևանը խախտել է նախկինում Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր չձեռնարկելու իր պարտավորությունները։ Նա ասել էր` այն երկիրը, որին Մոսկվայում բարեկամ էին համարում, ամբիոն տրամադրեց ահաբեկչին՝ նեոնացիստական ռեժիմի պարագլխին (նկատի ունի Վլադիմիր Զելենսկուն)։
Մայիսի 7-ին
հայտնի դարձավ, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։