https://arm.sputniknews.ru/20260507/anynduneli-e-zelenskun-rusastanin-sparnalu-hartak-taly-hh-despanin-kanchel-en-rd-agn-101900954.html
Անընդունելի է Զելենսկուն Ռուսաստանին սպառնալու հարթակ տալը. ՀՀ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ
Անընդունելի է Զելենսկուն Ռուսաստանին սպառնալու հարթակ տալը. ՀՀ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Հայաստանի դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել Մոսկվայի մտահոգություն մասին: 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T21:39+0400
2026-05-07T21:39+0400
2026-05-07T21:50+0400
հայաստան
ռուսաստան
գուրգեն արսենյան
դեսպան
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89783916_0:0:920:519_1920x0_80_0_0_18271378cb432764d297519c11325f23.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:Ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայում արդարացիորեն վրդովված են և համարում են, որ պաշտոնական Երևանի կողմից Զելենսկու նման աղաղակող վարքագծին պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին:Դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել ռուսական կողմի մտահոգության մասին:Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89783916_18:0:834:612_1920x0_80_0_0_71cc2166780c859ddef715d540d71e61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, գուրգեն արսենյան, դեսպան, վլադիմիր զելենսկի
հայաստան, ռուսաստան, գուրգեն արսենյան, դեսպան, վլադիմիր զելենսկի
Անընդունելի է Զելենսկուն Ռուսաստանին սպառնալու հարթակ տալը. ՀՀ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ
21:39 07.05.2026 (Թարմացված է: 21:50 07.05.2026) Նշվում է, որ Հայաստանի դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել Մոսկվայի մտահոգություն մասին:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին ասվել է Հայաստանում ԵՄ հովանու ներքո անցկացված վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու բացարձակ անընդունելիության մասին»,-ասված է Արսենյանի և ՌԴ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայում արդարացիորեն վրդովված են և համարում են, որ պաշտոնական Երևանի կողմից Զելենսկու նման աղաղակող վարքագծին պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին:
Դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել ռուսական կողմի մտահոգության մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար: