https://arm.sputniknews.ru/20260520/hajastanum-mikrvochiperi-pvordzarkman-nvoragujn-tekhnvolvogia-kgvortsarkvi-102415816.html
Հայաստանում միկրոչիպերի փորձարկման նորագույն տեխնոլոգիա կգործարկվի
Հայաստանում միկրոչիպերի փորձարկման նորագույն տեխնոլոգիա կգործարկվի
Sputnik Արմենիա
Հայաստանը կկարողանա ապահովել չիպերի արտադրության ցիկլի մոտ 80%-ը։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T21:15+0400
2026-05-20T21:15+0400
2026-05-20T21:35+0400
հայաստան
գերհամակարգիչ
երևանի ինժեներական քաղաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102411063_0:149:1600:1049_1920x0_80_0_0_ba5db71ed74f9ca65cccdaa812f4f2c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանում միկրոչիպերի (կիսահաղորդիչների) փորձարկման նորագույն տեխնոլոգիա կգործարկվի։ Փորձարկման սուպերհամակարգչի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն այսօր Երևանի Ինժեներական քաղաքում անցկացրին «Inttegral Solutions» ընկերության հիմնադիր և տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։«Ընկերությունն այժմ զբաղվում է միկրոչիպերի դիզայնով, իսկ երբ գործարկվի սուպերհամակարգիչը, կսկսի նաև նախաարտադրական թեստավորում իրականացնել։ Այդպիսով Հայաստանը կկարողանա ապահովել չիպերի արտադրության ցիկլի մոտ 80%-ը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Մուսայելյանը։Թեստավորումը բարդ գործընթաց է` հաշվի առնելով, որ ժամանակակից չիպերը (արհեստական բանականության կիրառմամբ) տրիլիոնավոր տրանզիստորներ ունեն։ Այդ պատճառով դրանց նախագծումը չափազանց բարդ է, փորձարկման համար էլ բարձր արագություն ունեցող համակարգիչներ են պահանջվում և, ինչը պակաս կարևոր չէ, որակյալ մասնագետներ, որոնց թիվը քիչ է Հայաստանում։ Ուստի ընկերությունը փորձառու ինժեներներ է հրավիրել աշխատանքի (այդ թվում` հեռավար) արտասահմանից (նաև հայկական ծագում ունեցող)։Այնուհետև մնում է միայն պատրաստի դիզայնը ուղարկել արտադրության (որոնց մեծ մասը գտնվում է մայրցամաքային Չինաստանում կամ Թայվանում. խմբ.), ապա ուղարկել պատվիրատուներին։Թեստավորման գործընթացի համար ընկերությունը ձեռք է բերել «Nvidia»-ի հետ համատեղ մշակված «Siemens» նոր սուպերհամակարգիչը։ Մուսայելյանի խոսքով` նախորդ սերնդի տեխնոլոգիաների համեմատ այն կկարողանա մոտ երկու անգամ արագացնել թեստավորումը։«Այդ համակարգիչը պատրաստ ենք օգտագործել ոչ միայն մեր սեփական կարիքների համար, այլև տրամադրել բուհերին կրթական և հետազոտական ծրագրերի համար», – հավելեց նա։Նոր կենտրոնի շինարարությունը 2-2,5 տարի կտևի։Նշենք, որ նոր խոշոր ընկերության գործարկմամբ Ինժեներական քաղաքի կառուցումը գրեթե ամբողջությամբ կավարտվի, երկու հատվածներում մի քանի տասնյակ ընկերություններ տեղակայված կլինեն։
https://arm.sputniknews.ru/20260520/hajastanum-teghi-kunena-teghi-inzhenerakan-mshakumneri-nvor-cucahandes-102398042.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102411063_2:0:1598:1197_1920x0_80_0_0_3f4c6b43ce2d7c8bafc47a1efa73fcc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերհամակարգիչ, երևանի ինժեներական քաղաք
հայաստան, գերհամակարգիչ, երևանի ինժեներական քաղաք
Հայաստանում միկրոչիպերի փորձարկման նորագույն տեխնոլոգիա կգործարկվի
21:15 20.05.2026 (Թարմացված է: 21:35 20.05.2026) Հայաստանը կկարողանա ապահովել չիպերի արտադրության ցիկլի մոտ 80%-ը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանում միկրոչիպերի (կիսահաղորդիչների) փորձարկման նորագույն տեխնոլոգիա կգործարկվի։ Փորձարկման սուպերհամակարգչի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն այսօր Երևանի Ինժեներական քաղաքում անցկացրին «Inttegral Solutions» ընկերության հիմնադիր և տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Ընկերությունն այժմ զբաղվում է միկրոչիպերի դիզայնով, իսկ երբ գործարկվի սուպերհամակարգիչը, կսկսի նաև նախաարտադրական թեստավորում իրականացնել։ Այդպիսով Հայաստանը կկարողանա ապահովել չիպերի արտադրության ցիկլի մոտ 80%-ը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Մուսայելյանը։
Թեստավորումը բարդ գործընթաց է` հաշվի առնելով, որ ժամանակակից չիպերը (արհեստական բանականության կիրառմամբ) տրիլիոնավոր տրանզիստորներ ունեն։ Այդ պատճառով դրանց նախագծումը չափազանց բարդ է, փորձարկման համար էլ բարձր արագություն ունեցող համակարգիչներ են պահանջվում և, ինչը պակաս կարևոր չէ, որակյալ մասնագետներ, որոնց թիվը քիչ է Հայաստանում։ Ուստի ընկերությունը փորձառու ինժեներներ է հրավիրել աշխատանքի (այդ թվում` հեռավար) արտասահմանից (նաև հայկական ծագում ունեցող)։
Այնուհետև մնում է միայն պատրաստի դիզայնը ուղարկել արտադրության (որոնց մեծ մասը գտնվում է մայրցամաքային Չինաստանում կամ Թայվանում. խմբ.), ապա ուղարկել պատվիրատուներին։
«Մեր թիրախային պատվիրատուները խոշոր արտասահմանյան ընկերություններն են, բայց Հայաստանից պատվերները ևս չեմ բացառում, այդ թվում՝ ստարտափները, որոնց համար նոր հնարավորություններ են բացվում», – հայտարարեց Մուսայելյանը։
Թեստավորման գործընթացի համար ընկերությունը ձեռք է բերել «Nvidia»-ի հետ համատեղ մշակված «Siemens» նոր սուպերհամակարգիչը։ Մուսայելյանի խոսքով` նախորդ սերնդի տեխնոլոգիաների համեմատ այն կկարողանա մոտ երկու անգամ արագացնել թեստավորումը։
«Այդ համակարգիչը պատրաստ ենք օգտագործել ոչ միայն մեր սեփական կարիքների համար, այլև տրամադրել բուհերին կրթական և հետազոտական ծրագրերի համար», – հավելեց նա։
Նոր կենտրոնի շինարարությունը 2-2,5 տարի կտևի։
Նշենք, որ նոր խոշոր ընկերության գործարկմամբ Ինժեներական քաղաքի կառուցումը գրեթե ամբողջությամբ կավարտվի, երկու հատվածներում մի քանի տասնյակ ընկերություններ տեղակայված կլինեն։