00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում տեղի կունենա ինժեներական մշակումների նոր ցուցահանդես

Պլատա - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Բաժանորդագրվել
Ցուցահանդեսում կներկայացվեն էլեկտրոնիկայի և կիբեռանվտանգության ուղղությամբ տեղական առաջարկները: Կանցկացվեն նաև թեմատիկ դասախոսություններ:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Հայաստանում տեղի կունենա լոկալ ինժեներական՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական նոր մշակումների ցուցահանդես։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կդառնա ամենամյա «Silicon Mountains» համաժողովի յուրատեսակ հավելվածը, որը միությունն անցկացնում է տարին երկու անգամ՝ հրավիրելով տեղական ընկերությունների և արտասահմանյան հայտնի փորձագետների ու մենեջերների:
«Այս տարի մենք որոշեցինք նաև ցուցահանդես անցկացնել։ Հայաստանում ՏՏ ոլորտը բավական զարգացել է, բայց ժամանակն է ստեղծել սեփական ինժեներական արտադրանք։ Դա արդեն արվում է, և մենք ցանկանում ենք ներկայացնել տեղական արտադրանքը», - հայտարարեց Մուսայելյանը։
Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 3-4-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա համաժողով, որտեղ կքննարկվեն էլեկտրոնային արդյունաբերության զարգացման, կիբեռանվտանգության, տվյալների վերլուծության (data science) և այլ հարցեր:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաև անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնիկայի կառավարման սիմուլյացիաներ, ուսանողների և դպրոցականների համար դասախոսություններ և վիկտորինաներ:
«Եթե մենք բավարար գիտելիքներ և տեխնոլոգիաներ ձեռք բերենք, ապա կկարողանանք լուծել ոչ միայն պաշտպանության, այլև տնտեսության քաղաքացիական հատվածի խնդիրներ։ Դրա համար անհրաժեշտ է նաև մասնագետների մշտական վերապատրաստում։ Բացի այդ, մեր ընկերությունները, որոնք համաշխարհային մասշտաբով այնքան էլ մեծ չեն, պետք է սերտորեն համագործակցեն միմյանց հետ, միավորեն ջանքերը, որպեսզի մեր մշակումները մրցունակ լինեն համաշխարհային շուկայում», - հայտարարեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։
Իր հերթին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ կառավարությունը համաֆինանսավորելու է համաժողովի և ցուցահանդեսի անցկացումը 60 մլն դրամի չափով (150 հազար դոլար):
Նա նաև նշեց, որ համաժողովը լավ առիթ է ներկայացնելու 2023-2025 թթ. պաշտպանական եռամյա պատվերներ ստացած ծրագրավորողների ձեռքբերումները:
Նա օրինակ բերեց տեղական ծրագրավորողներից մեկին, ով 2018 թվականին աշխատում էր 9 քմ մակերեսով սենյակում, իսկ այժմ նրան անհրաժեշտ է 5600 քմ անգար՝ հաշվի առնելով պատվերները, այդ թվում՝ Զինված ուժերի կողմից։
Խոսելով էլեկտրոնային արդյունաբերության մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանում արդեն կա 2 ընկերություն, որոնք զբաղվում են տպագիր միկրոսխեմաների արտադրությամբ. մեկը նախագծում և փորձարկում է դրանք, երկրորդը՝ նախագծում և ինքն է արտադրում:
Գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում կա ավելի քան 50 հազար աշխատակից, ինչը փոքր երկրի համար շատ է: Բայց այդ 50 հազար աշխատակիցների մի զգալի մասը մրցունակությունը կարող է կորցնել արհեստական բանականության պատճառով:
«Ուստի չեմ կարող չհամաձայնել, որ և՛ աշխատակիցները, և՛ ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն կրթության և վերապատրաստման մեջ: Առավել ևս, որ, օրինակ, կիբեռանվտանգության ոլորտում շուտով նոր մասնագետների պահանջարկ կառաջանա, քանի որ վերջերս ընդունված օրինագծով կրիտիկական ենթակառուցվածքների (կոմունալ ծառայություններ, ֆինանսներ, էներգետիկա և այլն) օպերատորները պետք է պաշտպանեն դրանք կիբեռսպառնալիքներից», - հայտարարեց Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ նախարարի՝ ավելի վաղ ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի (ներառյալ ծրագրավորման և ճարտարագիտության) շրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դրամը (2,5 մլրդ դոլարից մի փոքր ավելի)։
Լրահոս
0