00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ–ի հետ կապված մեր երկրի գլխին փորձանք են բերելու. Քոչարյանը` Փաշինյանի մասին

© Photo : press office of the Armenia AllianceՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանը նաև հերքել է արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած ձայնագրությունը, որտեղ իբր Քոչարյանը Պուտինին խնդրում է «օգնել իրեն փախչել»։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինիքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը տարակուսելի է համարում ՀՀ իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ տարվող քաղաքականությունը։ Այս մասին Քոչարյանն ասաց Քասախում անցկացվող քարոզարշավի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Փաշինյանը մի 2-3 օր գրոհում է Ռուսաստանի դեմ` տարբեր հայտարարություններ անելով, հիբրիդային պատերազմ անելու մեջ են մեղադրում, հետո հաջորդ 2 օրը կրկին ասում են, որ ՌԴ–ի հետ ամեն ինչ լավ է։ Հետո էլի ինչ–որ «ռուբիլնիկ» է միանում, ու ևս 2-3 օր ամբողջ թիմով գոռում են Ռուսաստանի վրա։ Ոնց որ անընդհատ «բզեն»։ ԵԱՏՄ–ի հետ կապված ամեն ինչ անում է, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերի։ Մեկ ասում է` անհամատեղելի է, հետո ասում է` անհամատեղելի է, բայց դուք կողքից «զապաս եք»։ Պատկերացնո՞ւմ եք մեկը ԱՄՆ–ի հասցեին նման բան ասի` թե հետը շփվում են այնքան, ինչքան պետք է, հետո քեզ «քցելու ենք»։ Հիմա պետք է հասկանալ` ՌԴ–ն էլ հսկայական երկիր է, պետք է հասկանալ` ինչպես ես խոսում նրանց հետ»,– ասաց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նաև հերքել է արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած ձայնագրությունը, ինչպես նաև պնդել` Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում։
«Ես տարեկան մի քանի անգամ դուրս եմ գնում-գալիս, եթե փախնելու հարց կա, պիտի Պուտինի՞ն դիմեմ փախնելու համար։ Ի՞նչ ասեմ, սովորաբար համարում է, որ մարդկանց բզիկները կամ հոգեկան խանգարումները վարակիչ չեն, բայց տվյալ դեպքում, ոնց որ վիրուսային բան կա, իրար հետ շփվում են, իրար փոխանցում են»,– նշեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն։
Պնդեց` այդ ձայնագրությունն արհեստական բանականությամբ ստեղծած նյութ է, նման խոսակցություն ընդհանրապես չի եղել։
Նշված ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է Ռ. Քոչարյանի ձայնով մեկը խոսում՝ իբր դիմելով ՌԴ նախագահին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օգնության խնդրանքով։
Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Արդեն մայիսի 20-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Լրահոս
0