https://arm.sputniknews.ru/20260520/amn-senaty-sahmanapakel-e-trampi-razmakan-liazvorutjunnern-irani-dem-102386253.html
ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորություններն Իրանի դեմ
ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորություններն Իրանի դեմ
Sputnik Արմենիա
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T12:41+0400
2026-05-20T12:41+0400
2026-05-20T14:33+0400
ամն կոնգրես
ամն
սենատ
ամն սենատ
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:2048:1153_1920x0_80_0_0_a69c45ac0a478ddafe7d20f9eb2372ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման մասին բանաձևին։ Այս մասին հայտնում է CNN-ը։Նշվում է, որ նախաձեռնությանը, որի հեղինակներն են դեմոկրատներ Թիմ Քեյնը, Քորի Բուկերը, Չակ Շումերը, Թեմի Բոլդուինը, Թեմի Դաքուորթը և Ադամ Շիֆը, կողմ է քվեարկել 50 սենատոր, մինչդեռ 47-ը դեմ են արտահայտվել:Պենտագոնը թիրախների ցուցակ է պատրաստել, իսկ Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասինՉորս հանրապետականներ` Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին, աջակցել են դեմոկրատներին։ Միակ դեմոկրատը, որը դեմ է արտահայտվել, Ջոն Ֆեթերմանն է։Որոշումը հաջողվել է ընդունել յոթ անհաջող փորձից հետո։ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։Թրամփի մասնակցության հարցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գաղտնի է պահվում. Hürriyet
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:1822:1366_1920x0_80_0_0_9fb7de773e1ce804d574d860b277045e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն կոնգրես, ամն, սենատ, ամն սենատ, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ամն կոնգրես, ամն, սենատ, ամն սենատ, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորություններն Իրանի դեմ
12:41 20.05.2026 (Թարմացված է: 14:33 20.05.2026) ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման մասին բանաձևին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ նախաձեռնությանը, որի հեղինակներն են դեմոկրատներ Թիմ Քեյնը, Քորի Բուկերը, Չակ Շումերը, Թեմի Բոլդուինը, Թեմի Դաքուորթը և Ադամ Շիֆը, կողմ է քվեարկել 50 սենատոր, մինչդեռ 47-ը դեմ են արտահայտվել:
Չորս հանրապետականներ` Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին, աջակցել են դեմոկրատներին։ Միակ դեմոկրատը, որը դեմ է արտահայտվել, Ջոն Ֆեթերմանն է։
Որոշումը հաջողվել է ընդունել յոթ անհաջող փորձից հետո։
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։
Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։