https://arm.sputniknews.ru/20260518/pentagvony-tirakhneri-cucak-e-patrastel-isk-trampn-aknarkel-e-iranin-nvor-harvatsneri-masin-102295232.html
Պենտագոնը թիրախների ցուցակ է պատրաստել, իսկ Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասին
Պենտագոնը թիրախների ցուցակ է պատրաստել, իսկ Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության թիմի առանցքային անդամների հետ: Սպասվում է ևս մեկ քննարկում։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T09:51+0400
2026-05-18T09:51+0400
2026-05-18T09:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:2048:1153_1920x0_80_0_0_a69c45ac0a478ddafe7d20f9eb2372ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Պենտագոնը Իրանում թիրախների ցանկ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները այդ երկրի վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:CNN-ի տվյալներով՝ Պենտագոնը որպես թիրախ դիտարկում է Իրանի էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ենթակառուցվածքի տարրերը:Նշվում է, որ մայիսի 16-ին Թրամփը փակ խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի առանցքային անդամների հետ: Հիմնական թեման Իրանի հետ հետագա պատերազմական գործողություններն են։Վիրջինիայում նախագահի գոլֆ ակումբում հանդիպմանը ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինից Թրամփի վերադարձից անմիջապես հետո։CNN-ի տվյալներով՝ արդեն այս շաբաթվա սկզբին նախագահը երկրորդ քննարկումը կանցկացնի խորհրդականների նույն խմբի հետ։Մայիսի 17-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:Նա նաև լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով Իրանի հետ պատերազմի շարունակումը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:1822:1366_1920x0_80_0_0_9fb7de773e1ce804d574d860b277045e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ
Պենտագոնը թիրախների ցուցակ է պատրաստել, իսկ Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասին
ԱՄՆ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության թիմի առանցքային անդամների հետ: Սպասվում է ևս մեկ քննարկում։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Պենտագոնը Իրանում թիրախների ցանկ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները այդ երկրի վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
«Պենտագոնը ռազմական թիրախների հետ կապված մի շարք ծրագրեր է պատրաստել այն դեպքում, եթե Թրամփն ի վերջո հավանություն տա նոր հարվածներին», - ասված է հաղորդագրության մեջ:
CNN-ի տվյալներով՝ Պենտագոնը որպես թիրախ դիտարկում է Իրանի էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ենթակառուցվածքի տարրերը:
Նշվում է, որ մայիսի 16-ին Թրամփը փակ խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի առանցքային անդամների հետ: Հիմնական թեման Իրանի հետ հետագա պատերազմական գործողություններն են։
Վիրջինիայում նախագահի գոլֆ ակումբում հանդիպմանը ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինից Թրամփի վերադարձից անմիջապես հետո։
Աղբյուրների տվյալներով՝ մայիսի 16-ին վերջնական որոշում չի կայացվել։ Վարչակազմը ցանկանում էր նախ գնահատել Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի բանակցությունների արդյունքները։
CNN-ի տվյալներով՝ արդեն այս շաբաթվա սկզբին նախագահը երկրորդ քննարկումը կանցկացնի խորհրդականների նույն խմբի հետ։
Մայիսի 17-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Նա նաև լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով Իրանի հետ պատերազմի շարունակումը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին
հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։