https://arm.sputniknews.ru/20260519/tashirum-qarvozarshavy-khvochyndvotelu-depqvov-ka-6-kalanavvorvats-evs-4-y-tnajin-kalanqi-tak-en-102325635.html
Տաշիրում քարոզարշավը խոչընդոտելու դեպքով կա 6 կալանավորված, ևս 4-ը տնային կալանքի տակ են
Տաշիրում քարոզարշավը խոչընդոտելու դեպքով կա 6 կալանավորված, ևս 4-ը տնային կալանքի տակ են
Sputnik Արմենիա
Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ: 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T09:20+0400
2026-05-19T09:20+0400
2026-05-19T09:29+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102268106_0:0:625:352_1920x0_80_0_0_1a24b08f0db30c20872f9e0f370c5562.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրված միջադեպերով հարուցված քրեական վարույթի ընթացքում խափանման միջոց է ընտրվել բոլոր 10 ձերբակալված անձանց նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։Ինչպես հայտնել ենք, մայիսի 16-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը, ինչից հետո քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 անձ էր ձերբակալվել։ Մայիսի 18–ին հայտնի դարձավ, որ նրանցից 6–ը կալանավորվել է, 1-ը տնային կալանքի տակ է, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի եղել։Նա նշել է, որ կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102268106_150:0:619:352_1920x0_80_0_0_6b45352c0e17c5e4bf4195ebe20b3ea8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, քարոզարշավ
«ուժեղ հայաստան» կուսակցություն, քարոզարշավ
Տաշիրում քարոզարշավը խոչընդոտելու դեպքով կա 6 կալանավորված, ևս 4-ը տնային կալանքի տակ են
09:20 19.05.2026 (Թարմացված է: 09:29 19.05.2026) Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրված միջադեպերով հարուցված քրեական վարույթի ընթացքում խափանման միջոց է ընտրվել բոլոր 10 ձերբակալված անձանց նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ինչպես հայտնել ենք, մայիսի 16-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու
Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը, ինչից հետո քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 անձ էր ձերբակալվել։ Մայիսի 18–ին
հայտնի դարձավ, որ նրանցից 6–ը կալանավորվել է, 1-ը տնային կալանքի տակ է, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի եղել։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»,–հայտնել է ՔԿ խոսնակը:
Նա նշել է, որ կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։