https://arm.sputniknews.ru/20260519/masisi-tneric-mekum-hrdeh-e-brnkvel-2-mard-mahacel-e-evs-2-y-tuzhel-102368322.html
Մասիսի տներից մեկում հրդեհ է բռնկվել. 2 մարդ մահացել է, ևս 2–ը` տուժել
Մասիսի տներից մեկում հրդեհ է բռնկվել. 2 մարդ մահացել է, ևս 2–ը` տուժել
Sputnik Արմենիա
Ըստ տեղեկությունների` մահացածներն ու տուժածներն օտարերկրացիներ են։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T21:57+0400
2026-05-19T21:57+0400
2026-05-19T22:14+0400
հայաստան
արարատ
մասիս
հրդեհ
մահ
դիակ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99616138_0:0:1501:844_1920x0_80_0_0_4d11d5e32c6e8da389b9d3864a5b6ba6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ կիսամոխրացած տղամարդկանց դիեր են հայտնաբերվել։ Ըստ լրատվամիջոցի` մահացածներն ու տուժածները օտարերկրացիներ են։Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները պարզում են տան սեփականատիրոջ, մահացածների և տուժածների ինքնությունը։
արարատ
մասիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99616138_146:0:1271:844_1920x0_80_0_0_4b2cd0846381966179854ae7e47600bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ, մասիս, հրդեհ, մահ, դիակ, տուժածներ
հայաստան, արարատ, մասիս, հրդեհ, մահ, դիակ, տուժածներ
Մասիսի տներից մեկում հրդեհ է բռնկվել. 2 մարդ մահացել է, ևս 2–ը` տուժել
21:57 19.05.2026 (Թարմացված է: 22:14 19.05.2026) Ըստ տեղեկությունների` մահացածներն ու տուժածներն օտարերկրացիներ են։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 20։25-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան բուժօգնություն»,– ասված է հաղորդագրությունում։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ կիսամոխրացած տղամարդկանց դիեր են հայտնաբերվել։ Ըստ լրատվամիջոցի` մահացածներն ու տուժածները օտարերկրացիներ են։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները պարզում են տան սեփականատիրոջ, մահացածների և տուժածների ինքնությունը։