https://arm.sputniknews.ru/20260519/aram-a-n-ev-vatikani-petqartughary-qnnarkel-en-arcakhcineri-harcn-u-gerineri-azat-ardzakumy-102347739.html
Արամ Ա–ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում
Արամ Ա–ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում
Sputnik Արմենիա
Արամ Ա.-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Սուրբ աթոռի անփոփոխ դիրքորոշումը։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T15:25+0400
2026-05-19T15:25+0400
2026-05-19T15:27+0400
վատիկան
արամ առաջին կաթողիկոս
արցախցի
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102346751_0:0:1600:901_1920x0_80_0_0_df11aee8f696138ee1418fa5dd0db5c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն Վատիկանի պետական քարտուղար (վարչապետ), կարդինալ Պիետրո Պարոլինի հետ քննարկել է արցախցիների հարցն ու գերիների ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։Վեհափառ հայրապետը շեշտել է, որ արցախահայության վերադարձը, նրանց իրավունքների վերահաստատումը, պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուտափույթ ազատ արձակումը հայ եկեղեցու և ժողովրդի համար հրամայական են, և նա այս կապակցությամբ հայցել է Սուրբ աթոռի աջակցությունը։«Արամ Ա.-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Սուրբ աթոռի անփոփոխ դիրքորոշումը»,– ասված է հայտարարությունում։Կարդինալ Պարոլինն իր հերթին հայտնել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Վատիկանը ընդհանուր առմամբ Արցախի և հատկապես բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։Հանդիպման ընթացքում կաթողիկոսը մանրամասն անդրադարձել է Լիբանանում տիրող իրավիճակին։ Նա բարձր է գնահատել երկրի նախագահի ու վարչապետի գլխավորությամբ կառավարության կողմից տարվող հետևողական աշխատանքը։Անդրադառնալով հարավային Լիբանանի ճգնաժամին՝ Արամ Ա–ն հստակ դիրքորոշում է հայտնել ռազմական ներկայության վերաբերյալ։«Իսրայելը պետք է իր զինվորական ուժերը քաշի հարավային Լիբանանից, երկրի բանակը ստանձնի ընդհանուր ապահովությունը, և Լիբանանի պետությունը վերահաստատի իր գերիշխանությունը բոլոր շրջաններում»,– նշված է հաղորդագրությունում։Նա շեշտել է ներքին միասնականության ամրապնդման կարևորությունը բոլոր համայնքների միջև և Վատիկանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած շարունակական զորակցության համար։Հիշեցնենք` Արամ Ա–ն երեկ հանդիպել է նաև Հռոմի պապին և հայ գերինեի հարցը քննարկել նրա հետ։
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102346751_0:0:1600:1200_1920x0_80_0_0_60bbfaf893d5d6f0944d2e7afdbe7854.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վատիկան, արամ առաջին կաթողիկոս, արցախցի, գերի
վատիկան, արամ առաջին կաթողիկոս, արցախցի, գերի
Արամ Ա–ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում
15:25 19.05.2026 (Թարմացված է: 15:27 19.05.2026) Արամ Ա.-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Սուրբ աթոռի անփոփոխ դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն Վատիկանի պետական քարտուղար (վարչապետ), կարդինալ Պիետրո Պարոլինի հետ քննարկել է արցախցիների հարցն ու գերիների ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության
մամուլի գրասենյակը։
Վեհափառ հայրապետը շեշտել է, որ արցախահայության վերադարձը, նրանց իրավունքների վերահաստատումը, պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուտափույթ ազատ արձակումը հայ եկեղեցու և ժողովրդի համար հրամայական են, և նա այս կապակցությամբ հայցել է Սուրբ աթոռի աջակցությունը։
«Արամ Ա.-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Սուրբ աթոռի անփոփոխ դիրքորոշումը»,– ասված է հայտարարությունում։
Կարդինալ Պարոլինն իր հերթին հայտնել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Վատիկանը ընդհանուր առմամբ Արցախի և հատկապես բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կաթողիկոսը մանրամասն անդրադարձել է Լիբանանում տիրող իրավիճակին։ Նա բարձր է գնահատել երկրի նախագահի ու վարչապետի գլխավորությամբ կառավարության կողմից տարվող հետևողական աշխատանքը։
Անդրադառնալով հարավային Լիբանանի ճգնաժամին՝ Արամ Ա–ն հստակ դիրքորոշում է հայտնել ռազմական ներկայության վերաբերյալ։
«Իսրայելը պետք է իր զինվորական ուժերը քաշի հարավային Լիբանանից, երկրի բանակը ստանձնի ընդհանուր ապահովությունը, և Լիբանանի պետությունը վերահաստատի իր գերիշխանությունը բոլոր շրջաններում»,– նշված է հաղորդագրությունում։
Նա շեշտել է ներքին միասնականության ամրապնդման կարևորությունը բոլոր համայնքների միջև և Վատիկանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած շարունակական զորակցության համար։
Հիշեցնենք`
Արամ Ա–ն երեկ հանդիպել է նաև Հռոմի պապին և հայ գերինեի հարցը քննարկել նրա հետ։