ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
21:30 18.05.2026 (Թարմացված է: 21:31 18.05.2026)

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության պատրաստակամ է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, որն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Այս համատեքստում Աբիսողոմոնյանը կարևորել է նաև դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը:
ԱԳՆ–ից հայտնել են նաև, որ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը:
Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։