00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՊՀ դիտորդական առաքելությունը կաշխատի ՀՀ բոլոր մարզերում, բացի Սյունիքից

© Sputnik / Aram NersesyanВыборы в местное самоуправление в общине Вагаршапат (16 ноября 2025).
Выборы в местное самоуправление в общине Вагаршапат (16 ноября 2025). - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2026
Բաժանորդագրվել
Երկարաժամկետ հիմունքներով Հայաստանում աշխատելու է 8 մարդ, ընտրությունների նախաշեմին նրանց թիվը կհասնի ավելի քան 120-ի: Սյունիքի մարզում ԱՊՀ դիտորդներն առաքելություն չեն իրականացնելու լոգիստիկ խնդիրների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ԱՊՀ դիտորդական առաքելությունն արդեն սկսել է Հայաստանում նախընտրական գործընթացի դիտարկման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է առաքելության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նախընտրական քարոզարշավի, ինչպես նաև ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքում փոխնախարարը ԱՊՀ դիտորդներին հավաստիացրել է, որ առաքելությանն իր գործառույթներն իրականացնելու գործում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի ազգային օրենսդրության շրջանակներում:
1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը
Առաքելության բացման շրջանակներում այսօր տեղի է ունեցել նաև ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի հանդիպումը ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ: Զրուցակիցները քննարկել են ընտրարշավի ընթացքը և առաքելության գործունեության կազմակերպումը:
Հանդիպումից հետո Սեյտիմովը լրագրողներին հայտնեց, որ առաքելության շրջանակներում սպասվում է մոտ 120 դիտորդի ժամանում ԱՊՀ երկրներից:
«Մենք ակնկալում ենք` մոտ 120 դիտորդ կլինի այստեղ, բայց նրանց հիմնական մասը կգա ընտրությունների մեկնարկից 2-4 օր առաջ։ Այժմ մշտական հիմունքներով կաշխատի 8 դիտորդ»,- ասաց Սեյտիմովը։
Նրա խոսքով՝ առաքելության խնդիրը կազմակերպչական-տեխնիկական հարցերն են։ Մասնավորապես, լինելու է դիտորդների այցերի կազմակերպում (որոնք ավելի ուշ կժամանեն մարզեր), հանդիպումներ ընտրական հանձնաժողովների, գլխավոր քաղաքական ուժերի շտաբների անդամների հետ:
«ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքի գլխավոր սկզբունքը քաղաքական չեզոքության, ընտրական գործընթացին, պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքն է։ Մեր գնահատականները հիմնված կլինեն պաշտոնական տեղեկատվության վրա, որը մեզ կտան պետական մարմինները, ընտրական հանձնաժողովները և, իհարկե, հաշվի կառնենք մեր սեփական դիտարկումները»,- նշեց Սեյտիմովը։
Նա տեղեկացրեց, որ առաքելությունը բաղկացած է ինչպես ԱՊՀ մասնակից պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից` ինչպիսիք են միջազգային խորհրդարանական վեհաժողովը և այլն:
Sputnik Արմենիայի հարցին, թե որ մարզերում են դիտորդական առաքելություն պատրաստվում իրականացնել, Սեյտիմովը շեշտեց` նախատեսում են ՀՀ բոլոր շրջաններում լինել, բացի Սյունիքի մարզից։ Ընդգծեց` հարցը լոգիստիկ և տեխնիկական խնդիրների մեջ է։
ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակն էլ հայտարարեց, որ արդեն իրենց խումբը կսկսի մեկնել հանրապետության մարզեր` տեղում ծանոթանալու քվեարկության օրվա նախապատրաստական աշխատանքներին։
ՀՀ իշխանությունն ընտրություններից առաջ ռուսախոս ֆեյքեր է «բուծել». ո՞րն է նպատակը. ԶԼՄ
«Մեզ համար ամենակարևոր օրը, իհարկե, քվեարկության օրն է, այցելությունն անմիջապես տեղամասային կենտրոններ, որտեղ տեղի է ունենում քվեարկության ընթացակարգը, որպեսզի մենք կարողանանք հետևել` արդյոք այդ ընթացակարգը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, արդյոք ամեն ինչ կարգին է հենց քվեարկության ընթացակարգում»,– ասաց Կոզյակը:
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0