https://arm.sputniknews.ru/20260517/1-zvoh-10-dzerbakalvats-kalanavvorvats-andziq-khamvojany-ampvopel-e-qarvozarshavi-10-ory--102277165.html
1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը
1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը
Sputnik Արմենիա
Ագնեսա Խամոյանը իր վրդովմունքը հայտնեց, որ Եվրոպական կառույցները աչք են փակում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող միջադեպերի վրա։ 17.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-17T15:52+0400
2026-05-17T15:52+0400
2026-05-17T18:55+0400
ագնեսա խամոյան
«հայաստան» դաշինք
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
քարոզարշավ
պաստառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102287129_0:0:1280:721_1920x0_80_0_0_1839926466b20f555bcea45f9ed27ee1.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Նախընտրական քարոզարշավի 10–րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված անձ, մի քանի տասնյակ կալանավորված անձիք ու բազմաթիվ քրեական գործեր։ Այս մասին այսօր Չարենցավանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։Նա հիշեցրեց երեկ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տեղի ունեցած դեպքն ու հավելեց, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր ՔՊ–ի պաստառը պոկելու համար։Նա նաև մեկ այլ դեպք պատմեց քարոզարշավի ժամանակ պաստառներ վնասելու հետ կապված։ Պարզվում է` ևս մեկ կնոջ էլ երեկ բերման են ենթարկել ՔՊ–ի պաստառի վրա խաչ քաշելու համար, սակայն հետագա աղմուկից հետո բաց են թողել։Ագնեսա Խամոյանը իր վրդովմունքը հայտնեց, որ Եվրոպական կառույցներն աչք են փակում նման միջադեպերի վրա միայն նրա համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է իրենց շահը։Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել էր։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել են, որ տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Ագնեսա Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը
Sputnik Արմենիա
1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Ագնեսա Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը
2026-05-17T15:52+0400
true
PT2M09S
1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Ագնեսա Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը
Sputnik Արմենիա
1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Ագնեսա Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը
2026-05-17T15:52+0400
true
PT2M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102287129_97:0:1060:722_1920x0_80_0_0_fc1542effa33441125d00469b2e3949e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ագնեսա խամոյան, «հայաստան» դաշինք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, պաստառ, видео
ագնեսա խամոյան, «հայաստան» դաշինք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, պաստառ, видео
1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը
15:52 17.05.2026 (Թարմացված է: 18:55 17.05.2026) Ագնեսա Խամոյանը իր վրդովմունքը հայտնեց, որ Եվրոպական կառույցները աչք են փակում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող միջադեպերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Նախընտրական քարոզարշավի 10–րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված անձ, մի քանի տասնյակ կալանավորված անձիք ու բազմաթիվ քրեական գործեր։ Այս մասին այսօր Չարենցավանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։
Նա հիշեցրեց երեկ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տեղի ունեցած դեպքն ու հավելեց, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր ՔՊ–ի պաստառը պոկելու համար։
«Պաստառ պոկելը վարչական իրավախախտում է, բայց այս վախկոտները քրեական գործ են հարուցել, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալեն են, տարել են ՁՊՎ, հետո էլ հոգեբուժարան։ Մի քանի ժամ հետո նրան գտել են կախված։ Ինչի՞ համար, որ ՔՊ–ի պաստա՞ռն ա պոկել...»,– ասաց Խամոյանը։
Նա նաև մեկ այլ դեպք պատմեց քարոզարշավի ժամանակ պաստառներ վնասելու հետ կապված։ Պարզվում է` ևս մեկ կնոջ էլ երեկ բերման են ենթարկել ՔՊ–ի պաստառի վրա խաչ քաշելու համար, սակայն հետագա աղմուկից հետո բաց են թողել։
Ագնեսա Խամոյանը իր վրդովմունքը հայտնեց, որ Եվրոպական կառույցներն աչք են փակում նման միջադեպերի վրա միայն նրա համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է իրենց շահը։
Ավելի վաղ լրատվամիջոցները
հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել էր։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել են, որ տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն: